Հայաստանի առևտրային բանկերի չաշխատող ակտիվների մասնաբաժինը 2013թ.–ի ապրիլին 5,38% է կազմել

12.06.2013 14:05
Հայաստանի առևտրային բանկերի չաշխատող ակտիվների մասնաբաժինը 2013թ.–ի ապրիլին 5,38% է կազմել

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի` չաշխատող և բանկերից դուրս գրված ռեզիդենտ ակտիվների մասնաբաժինը 2013 թվականի ապրիլին կազմել է 5,38 տոկոս, ինչը 0,54 տ.կ.–ով քիչ է 2013 թվականի մարտի ցուցանիշից, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում։

Միաժամանակ չաշխատող ակտիվների առավելագույն մասնաբաժինն ապրիլին բաժին է ընկել առևտրի ոլորտին` մոտ 1,29 տոկոս (մարտի մասնաբաժինը` 1,65%)  սպառողական վարկերին` 0,91 տոկոս (մարտի մասնաբաժինը` 0,79%) և շինարարության ոլորտին` մոտ 0,67 տոկոս (մարտին` 0,26%)։

Միաժամանակ, մշակող արդյունաբերությունում չաշխատող ակտիվների մասնաբաժինը կազմել է 0,68 տոկոս, գյուղատնտեսությունում`  0,40 տոկոս, հիփոթեքային վարկավորման ոլորտում` 0,42տոկոս, հանրային սննդի ոլորտում` 0,28 տոկոս։

Միաժամանակ, ֆինանսական ոլորտում չաշխատող ակտիվները բացակայում են։

Առևտրային բանկերի ակտիվների ընդհանուր ծավալը 2013 թվականի ապրիլի վերջին կազմել է մոտ 2512,5 մլրդ դրամ։
2013 թվականի ապրիլի վերջի դրությամբ Հայաստանում գրանցված է եղել 21 առևտրային բանկ։($1 – 411,94 դրամ) -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև