Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հունիսի 12–ին 411,32 դրամ է կազմել

12.06.2013 18:55
Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հունիսի 12–ին 411,32 դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հունիսի 12-ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 411.32 դրամ է կազմել:

Ֆոնդային բորսայի տրամադրած տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով իրականացվել է շուրջ 2.85 մլն դոլարի (շուրջ 1.17 մլրդ դրամ) 22 գործարք: Միաժամանակ հունիսի 12–ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում եվրոյով գործարք չի կատարվել:

Հունիսի 12–ի արդյունքներով` միջին շուկայական փոխարժեքներն են՝ մեկ դոլարը՝ 410,83 դրամ, 1 եվրոն՝ 545,75 դրամ: –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև