Իենի փոխարժեքի բարձրացման հետևանքով ԱԽՏ բորսաները նվազումով են բացվել

13.06.2013 11:27
Իենի փոխարժեքի բարձրացման հետևանքով ԱԽՏ բորսաները նվազումով են բացվել

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /ԱՌԿԱ/. Ասիական–խաղաղօվիկանոսյան ֆոնդային հարթակները հինգշաբթի` հունիսի 13–ի առուվաճառքները բացել են նվազմամբ` ԱՄՆ դոլարի նկատմամբ իենի փոխարժեքի նվազման պատճառով, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ճապոնական Nikkei 225-ը նվազել է 2,92 տոկոսով՝ կազմելով 12901,00 կետ: Հարավկորեական  KOSPI-ն նվազել է 0,37 տոկոսով՝ կազմելով 1902,88 կետ: Ավստրալիական S&P/ASX 200-ն առուվաճառքի սկզբում նվազել է 0,79 տոկոսով և կազմել 4687,60 կետ:

Արտահանմամբ զբաղվող ընկերությունների գնանշումների նվազմանը նպաստել է իենի փոխարժեքի աճն ամերիկյան արժույթի նկատմամբ։ Առևտրային նստաշրջանի բացմանը ճապոնական արժույթն ավելացրել է 0.5 տոկոսով` մեկ դոլարի դիմաց հասնելով 95.53 իենի։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:

S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև