Հայաստանի առևտրային բանկերի պլաստիկ քարտերով գործարքների ծավալն արտերկրում 2013թ.–ի ապրիլին նվազել է 1,9%–ով` մինչև 4,9 մլրդ դրամ

13.06.2013 14:28
Հայաստանի առևտրային բանկերի պլաստիկ քարտերով գործարքների ծավալն արտերկրում 2013թ.–ի ապրիլին նվազել է 1,9%–ով` մինչև 4,9  մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի բոլոր տեսակի պլաստիկ քարտերով գործարքների համախառն ծավալն արտերկրում 2013 թվականի ապրիլին մեկ ամսում նվազել է 1,9 տոկոսով և կազմել է 4.9 մլրդ դրամ, ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի` 2013 թվականի ապրիլյան տեղեկագրում։

Գործարքների թիվը կազմել է 87682 (մեկ ամսվա ընթացքում անկումը` 9,8%)։

Միաժամանակ քարտերով անկանխիկ գործառնությունների ծավալը նույն ժամանակահատվածում կազմել է 3,2 մլրդ դրամ (0,6% անկում)։

Հանրապետության սահմաններից դուրս պլաստիկ քարտերով կանխիկացումների ծավալը փետրվարին կազմել է 1,7 մլրդ դրամ (4,3% անկում)։

Այս տարվա ապրիլի վերջի դրությամբ հաճախորդների պլաստիկ քարտերի տրամադրումը և սպասարկումն իրականացրել է Հայաստանի տարածքում գործող 21 առևտրային բանկ։ Միաժամանակ, 19 առևտրային բանկեր ArCa միասնական վճարային համակարգի մասնակիցներ են հանդիսանում։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև