Եվրոպական բորսաների ցուցիչները նվազում են Համաշխարհային բանկի լուրերի ֆոնին

13.06.2013 15:34
Եվրոպական բորսաների ցուցիչները նվազում են Համաշխարհային բանկի լուրերի ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /ԱՌԿԱ/. Առաջատար եվրոպական ցուցիչները նվազում են հինգշաբթի Համաշխարհային բանկի կողմից համաշխարհային տնտեսության կանխատեսումների վատացման ֆոնին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Երևամնի ժամանակով ժամը 11։46–ին գերմանական DAX 30 ցուցիչը կրճատվել է 1.95 տոկոսով և կազմել է 7984.48 կետ։ Ֆրանսիական CAC–ը նվազել է 1.19 տոկոսով` մինչև 3748,64 կետ։ Լոնդոնի FTSE 100–ը նվազել է 1.11 տոկոսով և կազմել է 6229.66 կետ։

Համաշխարհային բանկի վերլուծաբանները նվազեցրել են այս տարվա գլոբալ տնտեսության աճի ցուցանիշները հունվարի 2.4 տոկոսից մինչև 2.2 տոկոս։

«Վիճակագրությունը մատնանշում է համաշխարհային տնտեսության աստիճանական վերականգնում, թեև նման վերականգնման տեմպերն անկայուն և անհավասար են մնում»,– ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև