Հայաստանի ԿԲ–ն 4,5 մլրդ դրամի պետական ուղենշային երկարաժամկետ պարտատոմսեր է թողարկել

13.06.2013 17:08
Հայաստանի ԿԲ–ն 4,5 մլրդ դրամի պետական ուղենշային երկարաժամկետ պարտատոմսեր է թողարկել

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /ԱՌԿԱ/.  Հունիսի 13-ին ՀՀ ԿԲ–ն 4,5 մլրդ դրամի պետական ուղենշային երկարաժամկետ պարտատոմսեր է թողարկել։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից, տեղաբաշխվել են  մինչև 2032թ.–ի փետրվարի 17–ը մարման ժամկետով AMGB20172323 թողարկման պարտատոմսեր։

Ներկայացված հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 13,165 մլրդ դրամ, որից 11,74 մլրդ դրամը` մրցակցային հայտերով։
Աճուրդին մասնակցել է 7 գործակալ։ Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 15.8326 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 15.8900 տոկոս: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 3 945 673 702 դրամ: ($1 – 410,83 դրամ է) –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև