S&P–ն հաստատել է Իսպանիայի «ВВВ-» սուվերեն վարկանիշը, կանխատեսումը բացասական է

14.06.2013 12:13
S&P–ն հաստատել է Իսպանիայի «ВВВ-» սուվերեն վարկանիշը, կանխատեսումը բացասական է

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի. /ԱՌԿԱ/.  S&P միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Իսպանիայի երկարաժամկետ «ВВВ-» սուվերեն վարկանիշը և կարճաժամկետ «А-3» վարկանիշը բացասական կանխատեսմամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով գործակալության մամուլի հաղորդագրությանը։

««ВВВ-» վարկանիշը աջակցություն է ստանում դիվերսիֆիկացված տնտեսության կողմից, ինչպես նաև կառավարության կողմից իրագործվող ֆինանսական, բյուջետային և կառուցվածքային բարեփոխումներով»,– ասում են S&P–ի վերլուծաբանները։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև