Հայաստանի ներդրումային ընկերությունների ակտիվները ապրիլին կազմել են 25,8 մլրդ դրամ

14.06.2013 13:15
Հայաստանի ներդրումային ընկերությունների ակտիվները ապրիլին կազմել են 25,8 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ներդրումային ընկերությունների ակտիվները 2013թ.–ի ապրիլին, մարտի համեմատ, աճել են 0,01%–ով` կազմելով 25,8 մլրդ դրամ, տեղեկացվում է ՀՀ ԿԲ ամենամսյա տեղեկատվական տեղեկագրում։

Հայաստանի ներդրումային ընկերությունների համախառն պարտավորությունները ապրիլի վերջին կազմել են 21,9 մլրդ. դրամ` մարտի համեմատ ավելանալով 0,8%-ով։ Միաժամանակ ապրիլի վերջին ներդրումային ընկերությունների ընդհանուր կապիտալը կազմել է 3,9 մլրդ. դրամ` մարտի համեմատ կրճատվելով 4,3%-ով։

Միաժամանակ ներդրումային ընկերությունների չտեղաբաշխված շահույթը ապրիլի  վերջին կազմել է 732 մլն դրամ` մարտի վերջին գրանցված 711,9 մլն դրամի դիմաց (8,2% աճ)։

Ապրիլի 30–ի դրությամբ Հայաստանի արժեթղթերի շուկայում գործել է 9 ներդրումային ընկերություն։ ($1 – 411,64 դրամ է): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև