Հայկական ներդրումային ընկերությունների արժեթղթերով գործարքների ծավալն ապրիլին կազմել է 27.7 մլրդ դրամ` կրճատվելով 3.7%–ով

14.06.2013 15:26
Հայկական ներդրումային ընկերությունների արժեթղթերով գործարքների ծավալն ապրիլին կազմել է 27.7 մլրդ դրամ` կրճատվելով 3.7%–ով

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի. /ԱՌԿԱ/. Ներդրումային ընկերությունների կողմից արժեթղթերի շուկայում արժեթղթերի առքուվաճառքի գործարքների ծավալն ապրիլին, մարտի համեմատ, կրճատվել է 3.7 տոկոսով` կազմելով 27.7 մլրդ դրամ, ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի` 2013 թվականի ապրիլի ամսական տեղեկատուում։

Միաժամանակ կորպորատիվ պարտատոմսերով գործարքների ծավալն ապրիլին աճել է 5.7 անգամ` մինչև 132,9 մլն դրամ, իսկ ապրիլին բաժնետոմսերի առքուվաճառքի գործարքների ծավալը կազմել է 863.2 մլն դրամ, մարտի 200 հազար դրամի դիմաց։
Պետական պարտատոմսերի գործարքներն ապրիլին կրճատվել են 31.2 տոկոսով` կազմելով 966.4 մլն դրամ։ Հատկանշական է, որ հաշվետու ժամանակահատվածում ռեպո պայմանագրերի գործարքները կազմել են 25.7 մլրդ դրամ` մարտի 27.3 մլրդ դրամի դիմաց` անկումը 5.8 տոկոսով։

ԿԲ համաձայն` արժեթղթերի շուկայում գործարքների ընդհանուր ծավալի ռեպո–պայմանագրերի գործարքներն ապրիլին կազմել են 92.9 տոկոս, պետական պարտատոսմերը` 3.5 տոկոս, իսկ արժեթղթերին բաժին է ընկել 3.1 տոկոսը, իսկ կորպորատիվ պարտատոմսերի գործարքները կազմել են ընդհանուր առմամբ` 0.5 տոկոս։

Ապրիլի 30–ի դրությամբ, Հայաստանի արժեթղթերի շուկայում գործել է ինը ներդրումային ընկերություն։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև