Eurostat. «Եվրագոտում տարեկան գնաճը մայիսին 1,4% է կազմել»

14.06.2013 16:04
Eurostat. «Եվրագոտում տարեկան գնաճը մայիսին 1,4% է կազմել»

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի. /ԱՌԿԱ/. Ըստ Eurostat եվրոպական վիճակագրական գործակալության տվյալների, եվրագոտում տարեկան գնաճը մայիսին աճել է 0,2 տոկոսով և կազմել 1,4 տոկոս, Բրյուսելից հաղորդում է Банки.ру–ի թղթակիցը։

Ապրիլին այդ ցուցանիշը կազմում էր 1,2 տոկոս, իսկ նախորդ տարի` 2,4 տոկոս։ Ամսական գնաճն ընթացիկ տարվա մայիսին կազմել է 0,1 տոկոս։ ԵՄ–ում տարեկան գնաճը մայիսին նույնպես աճել է` ապրիլին գրանցած 1,4 տոկոսի համեմատ կազմելով 1,6 տոկոս։ Նախորդ տարի այդ ցուցանիշը կազմել է 2,6 տոկոս։ ԵՄ–ում ամսական գնաճը մայիսին կազմել է 0,1 տոկոս։

2013թ.–ի մայիսին գնաճի ամենացածր տեմպերը նկատվել են Հունաստանում (-0,3%), Լատվիայում (-0,2%) և Կիպրոսում (0,2%), իսկ ամենաբարձր` Ռումինիայում (4,4%), Էստոնիայում (3,6%) և Նիդեռլանդներում (3,1%)։ Մինչև 2013թ.–ի մայիսը գնաճի ամենացածր 12–ամսյա միջին մակարդակը գրանցվել է Հունաստանում 0,3%), Շվեդիայում (0,7%) և Լատվիայում (1,1%), իսկ ամենաբարձրը` Հունգարիայում և Ռումինիայում (երկու երկրում էլ`4,3 %) և Էստոնիայում (3,9%)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև