EBRD–ն Արարատբանկին հաստատող բանկի կարգավիճակ է շնորհել

14.06.2013 18:20
EBRD–ն Արարատբանկին հաստատող բանկի կարգավիճակ է շնորհել

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի. /ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) առևտրի զարգացման աջակցման ծրագրի (Trade Facilitation Programme – TFP) շրջանակներում Արարատբանկին հաստատող բանկի կարգավիճակ է շնորհել։

Համապատասպան համաձայնագիրը ստորագրվել է ուրբաթ Արարատբանկի բաժնետերերի ամենամյա ժողովի ընթացքում։

«Պայմանագրի համաձայն, Արարատբանկը հաստատող բանկ է դառնում։ Դա նշանակում է, որ բանկը կարող է հաստատել ակրեդիտիվները կամ երաշխիքները, որոնք թողարկում են արտասահմանյան բանկերը և այդպիսով նպաստել արտահանմանը»,– ասաց ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը։

Ըստ նրա, տվյալ համաձայնագրի ստորագրումը վկայում է Արարատբանկի նկատմամբ ՎԶԵԲ–ի վստահության բարձրացման մասին։

Ըստ Արարատբանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանի, բանկն ակտիվություն է ցուցաբերում առևտրի ֆինանսավորման ոլորտում և 2012թ.–ին 7,8 մլն դոլարի չափով ակրեդիտիվներով գործարքներ է իրականացրել։

«Մեզ համար շատ կարևոր իրադարձություն է, որ մենք ընդգրկվել ենք հաստատող բանկերի ընտանիքում այնպիսի համաշխարհային բանկերի հետ, ինչպիսին են Raiffeisen bank–ը, Deutsche Bank–ը», – ավելացրեց նա։

Հայաստանում առաջին բանկը, որին ՎԶԵԲ–ը առևտրի զարգացման աջակցման ծրագրի (Trade Facilitation Programme – TFP) շրջանակներում հաստատող բանկի կարգավիճակ է շնորհել, 2013թ.–ի մայիսին  Ամերիաբանկն էր դարձել։

«Արարատբանկ» ԲԲԸ-ն  «Հայկապբանկի» իրավահաջորդն է, հիմնադրվել է 1991թ.-ի սեպտեմբերի 20-ին:  Բանկի բաժնետերերի կազմի մեջ մտնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ 25 տոկոս մասնաբաժնով: Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 74,1 տոկոսը պատկանում է հիմնական բաժնետեր, խոշոր ձեռներեց, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին: - 0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև