ՎՏԲ-Հայաստան բանկը, Visa International-ն ու Ուկրաինական Միջազգային Ավիաուղիները ընդլայնում են քարտապանների հնարավորությունները

14.06.2013 18:27
ՎՏԲ-Հայաստան բանկը, Visa International-ն ու Ուկրաինական Միջազգային Ավիաուղիները ընդլայնում են քարտապանների հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան բանկը, Visa International-ն ու Ուկրաինական Միջազգային Ավիաուղիները ընդլայնում են քարտապանների հնարավորությունները, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից։

Մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը ՎՏԲ-Հայաստան բանկը Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի և Ուկրաինական Միջազգային Ավիաուղիների (ՈՒՄԱ) հետ համատեղ Բանկի Visa Gold, Visa Platinum, Visa Business и Visa Infinite քարտապաններին առաջարկում է օգտվել ՈՒՄԱ ավիատոմսերի վրա գործող զգալի զեղչերից:

Ակցիայի ընթացքում, վճարելով Ուկրաինական Միջազգային Ավիաուղիների ավիատոմսերի համար ՎՏԲ-Հայաստան բանկի պրեմիում քարտերով, հաճախորդը կստանա հնարավորություն օգտվելու հետևյալ զեղչերից`7% զեղչ էկոնոմ դասի համար, 10% զեղչ բիզնես դասի համար:

Զեղչից օգտվելու համար հաճախորդը պետք է ձևակերպի Visa Gold, Visa Platinum, Visa Business կամ Visa Infinite քարտ ՎՏԲ-Հայաստան բանկում կամ օգտագործի առկա քարտը մինչև ակցիայի ավարտը` ս.թ. դեկտեմբերի 31-ը: ՈՒՄԱ ավիատոմսեր կարելի է ձեռք բերել «Ավիատրանս» ավիագործակալությունից` ք. Երևան, Մաշտոցի 15 հասցեում, ինչպես նաև Ուկրաինայում` ՈւՄԱ ավիադրամարկղերից, ՈՒՄԱ Call Center-ի (հեռ. +380 44 581 5050) և www.flyuia.com կայքի միջոցով:

«ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն- տնօրինության նախագահ Յուրի Վ.Գուսևը նշում է. «Մենք շարունակում ենք համագործակցությունը Visa միջազգային վճարային համակարգի հետ տարբեր ուղղություններով: Այսօր պրեմիում քարտի քարտապաններին ՎՏԲ-Հայաստան Բանկը տալիս է հնարավորություն` օգտվելու Ուկրաինական Միջազգային Ավիաուղիների ավիատոմսերի վրա գործող զեղչերից` անկախ թռիչքի ուղղությունից: Մենք հույս ունենք, որ ակցիայի շրջանակներում մեր հաճախորդները կկատարեն անկանխիկ վճարումներ և Բանկի գործընկերներից կստանան զեղչեր: Ակցիան կխթանի անկանխիկ վճարումներն ու հաճախորդների մոտ կձևավորի քարտով վճարելու սովորություն»:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն միջազգային ֆինանսական ՎՏԲ խմբի անդամ դարձավ 2004թ. ապրիլին։ Ներկայում «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է «ՎՏԲ բանկ» ԲԲԸ-ն:Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվում: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ (23–ը`Երևանում և 44–ը` հանրապետության մարզերում)։ՎՏԲ–Հայաստան բանկը թողարկած միջազգային քարտերի քանակով շուկայի առաջատարն է։ Բանկը սեփական պրոցեսինգային կենտրոն ունի, որը Հայաստանի քարտային շուկայում մրցակցային առավելություն է ապահովում։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև