«Կոնվերս Բանկը» անցկացրել է «Շանս» ավանդային ակցիայի հերթական խաղարկությունը

17.06.2013 13:37
«Կոնվերս Բանկը» անցկացրել է «Շանս» ավանդային ակցիայի հերթական խաղարկությունը

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկի գլխամասային գրասենյակում տեղի ունեցավ «Շանս» ավանդային ակցիայի հերթական խաղարկությունը, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն` խաղարկության արդյունքում 717 000 ՀՀ դրամ մրցանակային ֆոնդը բաշխվել է այն 6 ավանդատուների միջև, ում անունները վիճակահանության միջոցով դուրս են հանվել խաղարկության ցանկից:

«Մրցանակային ֆոնդը բաշխվել է հետևյալ հարաբերակցությամբ. մեկ ավանդատու ստացավ գլխավոր մրցանակը՝ խաղարկվող շահումային ֆոնդի 75%-ը, այսինքն՝ 538 000 ՀՀ դրամ, իսկ մնացած 5-ը շահել են մրցանակային ֆոնդի 5-ական տոկոսները՝ այսինքն յուրաքանչյուրը 36 000 ՀՀ դրամ»,–նշվում է հաղորդագրության մեջ։

«Շանս» ժամկետային ավանդն էապես տարբերվում է մյուս ավանդատեսակներից նրանով, որ այն հնարավորություն է տալիս ավանդատուներին ոչ միայն ստանալ տոկոսագումարներ ներդրված ավանդի դիմաց, այլև մասնակցել եռամսյակը մեկ անգամ կրկնվող խաղարկությանը և շահել գումարներ:

«Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1993 թվականին, Բանկի բաժնետերերն են` «Ընդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԼԷԼՍԻ-ին` 95% և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին` 5%: --0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև