Լոնդոնում ոսկու գինն էապես չի փոխվել` գերազանցելով 1380 դոլար/ունցիա մակարդակը

17.06.2013 15:54
Լոնդոնում ոսկու գինն էապես չի փոխվել` գերազանցելով 1380 դոլար/ունցիա մակարդակը

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. Լոնդոնի թանկարժեք մետաղների կանխիկ շուկայում spot ոսկու գինն իր առավոտյան ֆիքսինգի (AM Fixing) համեմատ այսօր էապես չի փոխվել` գերազանցելով 1380 դոլար/ունցիա մակարդակը։

Ինչպես գրում է РБК–ն,  Լոնդոնում ոսկու AM Fixing գինն այսօր բարձրացել է 0,5 տոկոսով և պաշտոնապես կազմել է 1386,00 դոլար/ունցիա։ Սա ամենաբարձր ցուցանիշն է 2013թ.–ի հունիսի 13–ից ի վեր։

Լոնդոնում ոսկու տրոյական ունցիան այսօր թանկացել է 6,25 դոլարով և գրեթե լիովին հաղթահարել նախորդ առևտրային օրվա (հունիսի 14) նվազումը։  Լոնդոնում ոսկին վաճառվում է ժամկետային շուկայի ընթացիկ գներով։ Այսպես, AM Fixing գնի հայտարարման ժամանակ առաջիկա ամսվա ոսկու ֆյուչերսը Նյու Յորքի COMEX բորսայում վաճառվել է 1385,1-1391,4 դոլար/ ունցիա միջակայքում, իսկ վերջին գործարքի գինը կազմել է 1385,3 դոլար/ունցիա։

Ստորև նշված են վերջին հինգ առևտրային օրերին Լոնդոնի ոսկու առավոտյան և երեկոյան ֆիքսինգի գները (դոլար/ունցիա)`

-հունիսի 14 – 1379,75 (AM Fix), 1391,25 (PM Fix);
- հունիսի 13 – 1386,25 (AM Fix), 1385,00 (PM Fix);
- հունիսի 12 – 1377,25 (AM Fix), 1382,75 (PM Fix);
- հունիսի 11 – 1369,50 (AM Fix), 1374,25 (PM Fix);
- հունիսի 10 – 1376,75 (AM Fix), 1383,25 (PM Fix)։

Հիշեցնենք, որ 2013թ.–ի մայիսի 20–ին AM Fixing գինը նվազել էր` հասնելով 1353,75 դոլար/ունցիայի։ Այն 2011թ.–ի փետրվարի 7–ից ի վեր գրանցված ամենացածր ցուցանիշն է։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև