Անշարժ գույքի շուկայի վերաբերյալ վիճակագրության ֆոնին ԱՄՆ բորսաները աճով են փակվել

18.06.2013 10:40
Անշարժ գույքի շուկայի վերաբերյալ վիճակագրության ֆոնին ԱՄՆ բորսաները աճով են փակվել

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /ԱՌԿԱ/. Անշարժ գույքի շուկայի վերաբերյալ վիճակագրության ֆոնին ամերիկյան ֆոնդային ցուցիչները երկուշաբթի` հունիսի 17-ին, առուվաճառքն աճով են ավարտել, վկայում են բորսաների տվյալները, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Աճը պայմանավորված է շինարարության ոլորտում գրանցված աճով, որի ցուցանիշը առավելագույն կետի է հասել 2006 թվականից ի վեր։

Dow Jones արդյունաբերական ցուցիչն աճել է 0, 73 տոկոսով և կազմել է 15179,85 կետ։ S&P 500 լայն շուկայի ցուցիչը աճել է 0,76 տոկոսով` մինչև 1639,04 կետը։ Բարձր տեխնոլոգիական NASDAQ–ն աճել է 0,84 տոկոսով և հասել 3452,13 կետի։

Հունիսին ցուցիչը ավելացել էր մինչև 52 կետ` մայիսի 44 կետի դիմաց։ 50 կետից բարձրանալը խոսում է սեկտորի մասնակիցների լավատեսության մասին։

«Շինարարները շուկայում տիրող իրավիճակի լավացում և նոր տների պահանջարկի ավելացում են տեսնում»,– նշում է Բնակարանների շինարարների ազգային ասոցիացիայի ղեկավար Ռիկ Ջանսոնը, որի խոսքն է ներկայացնում  MarketWatch գործակալությունը։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև