ԴՊՀ արդյունքների սպասումների ֆոնին ԱԽՏ բորսաները տարբեր արդյունքներ են ցուցադրել

18.06.2013 12:39
ԴՊՀ արդյունքների սպասումների ֆոնին ԱԽՏ բորսաները տարբեր արդյունքներ են ցուցադրել

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ ԴՊՀ նիստի արդյունքների սպասումների ֆոնին ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները երեքշաբթի` հունիսի 18–ի առուվաճառքները բացել են տարբեր ուղղություններով, վկայում են առուվաճառքի տվյալները, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ճապոնական Nikkei 225-ն աճել է 0,51 տոկոսով՝ կազմելով 13099,53 կետ: Հարավկորեական  KOSPI-ն նվազել է 0,10 տոկոսով՝ կազմելով 1881,25 կետ: Ավստրալիական S&P/ASX 200 ցուցիչը նույնպես նվազել է 0,48%–ով և 4802,60 կետ կազմել։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:

S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև