Հայաստանում 2013թ.–ի հունվար–ապրիլին 2,8%-անոց գնաճ է գրանցվել՝ ԱՊՀ երկրների 2% գնաճի դիմաց

18.06.2013 13:02
Հայաստանում 2013թ.–ի հունվար–ապրիլին 2,8%-անոց գնաճ է գրանցվել՝ ԱՊՀ երկրների 2% գնաճի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2013թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 2,8%-անոց գնաճ է գրանցվել` ԱՊՀ երկրներում ընդհանուր առմամբ գրանցված 2 տոկոսանոց գնաճի դիմաց, տեղեկացնում է ԱՊՀ վիճակագրական կոմիտեն։

Միաժամանակ գնաճի տեմպերով ԱՊՀ երկրների ցանկում Հայաստանը զբաղեցնում է երկրորդ տեղը Բելառուսից հետո, որտեղ գնաճը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 5,9 տոկոս։

2013թ.–ի հունվար–ապրիլին Ադրբեջանում գրանցվել է 2,7 տոկոսանոց գնաճ, Ռուսաստանում` 2,4 տոկոս, Ղազախստանում` 2,2 տոկոս, Տաջիկստանում` 1,4 տոկոս, Ղրղըզստանում` 1,1 տոկոս և Ուկրաինայում` 0,1 տոկոս։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ապրիլին, 2013թ.–ի մարտի համեմատ, Հայաստանում սպառողական գները կրճատվել են 0,1 տոկոսով (ԱՊՀ երկրներում ապրիլին, մարտի համեմատ, գնաճը կազմել է միջինը 0,3 տոկոս)։

Ապրիլին, մարտի համեմատ,  սպառողական գների առավելագույն աճը գրանցվել է Բելառուսում և Ռուսաստանում` 0,5%, Ադրբեջանում և Մոլդովայում՝ 0,4%, Ղազախստանում` 0,4 տոկոս, Տաջիկստանում` 0,2 տոկոս։

Միաժամանակ Ղրղըզստանում հաշվետու ժամանակահատվածում 0,1 տոկոսանոց գնանկում է գրանցվել։

Նշված ժամանակահատվածում գներն անփոփոխ են մնացել Ուկրաինայում։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև