Հայաստանի ՎԿ–ների կողմից գյուղատնտեսության վարկավորման ծավալն ավելացել է 2,9%–ով` հասնելով 35,8 մլրդ դրամի

19.06.2013 13:16
Հայաստանի ՎԿ–ների կողմից գյուղատնտեսության վարկավորման ծավալն ավելացել է 2,9%–ով` հասնելով 35,8 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունները 2013 թվականի ապրիլի վերջի դրությամբ գյուղատնտեսությանը մոտ 35,8 մլրդ դրամի վարկ են տրամադրել, ինչը մարտի վերջի ցուցանիշից շատ է 2,9 տոկոսով, տեղեկանում ենք Հայաստանի Կենտրոնական բանկի ամենամսյա տեղեկատուից։

Միաժամանակ բուսաբուծության ոլորտ ուղղված վարկերն ապրիլի վերջին կազմել են 16,9 մլրդ դրամ` մարտի 16,3 մլրդ դրամի դիմաց, իսկ անասնաբուծությանն ուղղված վարկերը` 18 մլրդ դրամ` 17,6 մլրդ դրամի դիմաց։

Միաժամանակ վարկային կազմակերպությունների կողմից առևտրի վարկավորման ծավալն ապրիլի վերջին կազմել է 20,6 մլրդ դրամ, ինչը մարտի ցուցանիշից պակաս է 1,5 տոկոսով։ Միաժամանակ, ապրիլին վարկային ներդրումներն առևտրում կազմել են 17,4 մլրդ դրամ, իսկ մեծածախ առևտրում` գրեթե  2,9 մլրդ դրամ։

ԿԲ–ի համաձայն` վերամշակող արդյունաբերության վարկավորման ծավալը հաշվետու ժամանակահատվածի վերջին կազմել է 9,6 մլրդ դրամ` մարտի համեմատ կրճատվելով  0,1 տոկոսով։ Հատկանշական է, որ այս ճյուղի վարկավորման հիմնական մասը բաժին է ընկել սննդի արդյունաբերությանը` կազմելով մոտ 3,6 մլրդ դրամ։

2013 թվականի ապրիլի 30–ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 33 վարկային  կազմակերպություն։ ($1 –ը 412,51 դրամ է)։  -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև