ՀՀ առևտրային բանկերի կողմից տրված հիփոթեքային վարկերի ծավալը ապրիլի վերջին կազմել է շուրջ 130,2 մլրդ դրամ

19.06.2013 13:48
ՀՀ առևտրային բանկերի կողմից տրված հիփոթեքային վարկերի ծավալը ապրիլի վերջին կազմել է շուրջ 130,2  մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ առևտրային բանկերի կողմից տրված հիփոթեքային վարկերի ծավալը 2013թ.-ի ապրիլի վերջին կազմել է մոտ 130,2 մլրդ դրամ՝ մարտի համեմատ կրճատվելով 0,2 տոկոսով, տեղեկացվում է Հայաստանի Կենտրոնական բանկի 2013թ.–ի ապրիլի տեղեկատուում։։

Տվյալների համաձայն` տրամադրված հիփոթեքային վարկերի ընդհանուր պորտֆելում դրամային վարկերի ծավալը կազմել է 63,9 մլրդ դրամ` մարտի համեմատ ավելանալով  0,9 տոկոսով, իսկ արտարժութային վարկերի ծավալը` 66,2 մլրդ դրամ` նախորդ ամսվա համեմատ նվազելով 1,2 տոկոսով։

Միաժամանակ ՀՀ առևտրային բանկերի ընդհանուր վարկային պորտֆելում հիփոթեքային վարկերի մասնաբաժինը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 7,9 տոկոս։

Հայաստանի առևտրային բանկերի կողմից ռեզիդենտ տնտեսությունում տրված վարկերի ընդհանուր ծավալը 2013 թվականի ապրիլի վերջին կազմել է ավելի քան 1634,1 մլրդ դրամ` մարտի համեմատ աճելով 0,5 տոկոսով:

2013թ.-ի ապրիլի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ: ($1 – 412,51 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև