Դ. Պեսկով. «Վաղաժամ է խոսել ռուբլու վճռական արժեզրկման մասին»

19.06.2013 19:03
Դ. Պեսկով. «Վաղաժամ է խոսել ռուբլու վճռական արժեզրկման մասին»

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /ԱՌԿԱ/. Վաղաժամ է խոսել ռուբլու վճռական արժեզրկման մասին, կարծում է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ինչպես տեղեկացնում է РБК–ն, վերջինն այս կարծիքն է հայտնել Սանկտ Պետերբուրգում լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Մեկնաբանելով ռուբլու ներկա տատանումները` Պեսկովը նշել է, որ ներկայում համաշխարհային տնտեսությունը փոփոխական է, և ռուսական տնտեսությունը նույնպես այս կամ այն չափով փոփոխական է։

«Միաժամանակ սխալ կլինի խոսել արժեզրկման մասին։ Տնտեսության չոր օրենքներն են գործում։ Տեղական արժույթի թուլացումը օգնում է այն ձեռնարկությունների գործունեության ակտիվացմանը, որոնք զբաղվում են արտահանմամբ, իսկ դրանք մեզ մոտ բավականին շատ են»,– հստակեցրել է Պեսկովը։

Այդ առումով ռուբլու թուլացումը տնտեսության օգտին է, նշել է նա։ «Սակայն կրկնում եմ, որ որևէ վճռական արժեզրկման մասին պետք է չէ խոսել»,– ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև