Երրորդ շաբաթն անընդմեջ Ռուսաստանում գնաճը պահպանվում է 0,1% կետում

19.06.2013 19:16
Երրորդ շաբաթն անընդմեջ Ռուսաստանում գնաճը պահպանվում է 0,1% կետում

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /ԱՌԿԱ/. Երրորդ շաբաթն անընդմեջ Ռուսաստանում գնաճը պահպանվում է 0,1% կետում, հունիսի 1-ից 17-ը հասել է 0.3 տոկոսի, ինչը բավականին ցածր մակարդակ է մայիսյան կտրուկ թռիչքից հետո, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ռուսաստանի վիճակագրության ծառայությանը։

Տարեսկզբին գնաճը կազմում էր 3,4%։ Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում ների աճը կազմել էր 2.7 տոկոս, իսկ հունիսի սկզբից ի վեր նույն ժամանակահատվածում գնաճը եղել էր 0.4 տոկոսից բարձր, իսկ ողջ հունիսին` 0.9 տոկոս։ Այդ թռիչքը փորձագետները կապում են բնական մենաշնորհների ծառայությունների կարգավորող սակագների բարձրացման վերաբերյալ կանխատեսումների հետ։

Այս տարի Տնտեսական զարգացման նախարարությունը ծրագրել է 0,4-0,5% գնաճ հունիսին` անգամ հաշվի առնելով սակագների առաջիկա ինդեքսավորումը։ Մայիսին գնաճը կազմել է 0.7 տոկոս` ապրիլի համեմատ, և 7.4 տոկոս` 2012 թվականի մայիսի համեմատ, ինչը ռեկորդային ցուցանիշ է թե ամսական, թե տարեկան կտրվածքով։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև