Ա.Կլեպաչ. «Ռուբլու թուլացումը կարող է օգնել տնտեսության աճին»

20.06.2013 15:29
Ա.Կլեպաչ. «Ռուբլու թուլացումը կարող է օգնել տնտեսության աճին»

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /ԱՌԿԱ/. Ռուբլու թուլացումը կարող է օգնել տնտեսության աճին, կարծում է տնտեսական զարգացման փոխնախարար Անդրեյ Կլեպաչը։ «Ես կարծում եմ, որ կօգնի»,– այսօր Պետերբուրգի տնտեսական միջազգային համաժողովի կուլուարներում ասել է նա լրագրողներին, գրում է РБК–ն։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ֆինանսների նախարարության համար արժույթի գնումը ռուբլու գնանկման կհանգեցնի, Կլեպաչն ասել է, որ պատրաստ չէ մեկնաբանել այդ թեման։ Միաժամանակ նա կարծիք է հայտնել, որ Ֆինանսների նախարարության համար արժույթի գնումների ծավալները մեծ չեն լինի։

Ավելի վաղ` 2013թ.–ի հունիսի 17–ին, ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը տեղեկացրել էր, որ Ֆինանսների նախարարությունը ներքին շուկայում արտարժույթի գնում կսկսի օգոստոսին պետական հիմնադրամը համալրելու համար, ինչը կարող է 1–2 ռուբլով փոխարժեքի նվազման հանգեցնել։

Միաժամանակ հունիսի 18–ին ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը հայտնել էր, որ Ֆինանսների նախարարության կողմից պետական ֆոնդերը համալրելու նպատակով ներքին շուկայում արտարժույթի գնումը ոչ մի կապ չունի ռուբլու գնանկման հետ։ Ըստ առաջին փոխվարչապետի, այդ քայլը քննարկվել է, որպեսզի ռուբլու չափազանց շատ ամրապնդում չլինի, և դրա համար Ֆինանսների նախարարությունը կարող է շուկա դուրս գալ և ռուբլու դիմաց արտարժույթ գնել։ «Ավելի շատ լիկվիդայնություն կլինի և ամրապնդում տեղի չի ունենա։ Դա Ֆինանսների նախարարության և ԿԲ–ի միջև համաձայնեցված քաղաքականություն է»,– պարզաբանել է նա։

Հունիսի 19–ին Ռուսաստանի Բանկի ղեկավար Սերգեյ Իգնատևը նշել էր, որ Ֆինանսների նախարարության կողմից շուկայում արժույթի առքը չի անդրադառնա ռուբլու արժութային փոխարժեքի վրա։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև