COMEX բորսայում ոսկու գնանշումները 2010թ.–ի սեպտեմբերից ի վեր առաջին անգամ 1300 դոլար/ունցիա մակարդակից ցածր են եղել` օրվա սկզբի համեմատ նվազելով ավելի քան 6%–ով

20.06.2013 15:45
COMEX բորսայում ոսկու գնանշումները 2010թ.–ի սեպտեմբերից ի վեր առաջին անգամ 1300 դոլար/ունցիա մակարդակից ցածր են եղել` օրվա սկզբի համեմատ նվազելով ավելի քան 6%–ով

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /ԱՌԿԱ/. Նյու Յորքի COMEX բորսայում ոսկու գնանշումներն այսօր 2010թ.–ի սեպտեմբերից ի վեր առաջին անգամ եղել է 1300 դոլար/ունցիա մակարդակից ցածր նիշում` օրվա սկզբի համեմատ նվազելով ավելի քան 6 տոկոսով։ Ինչպես գրում է РБК–ն, այսօր ոսկու գները նվազել են` կազմելով 1286,5 դոլար/ունցիա։ 2010թ.–ի սեպտեմբերի 27–ից ի վեր սա ամենացածր ցուցանիշն է։

Ոսկու ակտիվ ֆյուչերսը (օգոստոսին) այսօր վաճառվում է 1286,5-1351,2 դոլար/ունցիա միջակայքում։ Ոսկով իրականացված վերջին գործարքի գինը ներկա պահին կազմում է 1293,0 դոլար/ունցիա, որը 81,0 դոլարով ավելի ցածր է նախորդ առևտրային օրվա փակման գնից։

Հիշեցնենք, որ COMEX բորսայում ոսկին այսօր էժանանում է ոսկյա ձուլակտորների ներդրումային պահանջարկի անկման պատճառով։ Այն բանից հետո, երբ ԱՄՆ ԴՊՀ ղեկավարը նախօրեին նախանշեց պետական պարտքային պարտավորությունների հետգնման ծրագրի մեկնարկի մոտավոր ժամկետները, ամերիկյան դոլարն էապես աճեց եվրոյի և մյուս արժույթների դիմաց, ինչն էապես թուլացրեց ոսկու պահանջարկը։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև