Calendar:

  • Calendar

    June 2013
    M T W T F S S
    « May   Jul »
     12
    3456789
    10111213141516
    17181920212223
    24252627282930
  • Archive for June 21st, 2013

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հունիսի 21–ին 412,75 դրամ է կազմել

    Friday, June 21st, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հունիսի 21-ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 412,75 դրամ է կազմել:

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հունիսի 21–ին 411,28 դրամ է կազմել

    Friday, June 21st, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական արժեքը հունիսի 21-ի արդյունքներով, հունիսի 20–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,87 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 411,28 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Անելիք Բանկը ANELIK BANK BOOM ENERGY VISA Classic քարտի քարտապանների դեպի Սև ծով ուղեգրի խաղարկություն է անցկացրել

    Friday, June 21st, 2013

    Հունիսի 21-ին «Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ANELIK BANK BOOM ENERGY VISA Classic քարտի քարտապանների միջև դեպի Սև ծով ուղեգրի խաղարկություն է իրականացրել` նախատեսված 4 անձի համար, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

    Լիլիթ Գրիգորյան

    Friday, June 21st, 2013

    Վերջին հարցին պատասխանել է Լիլիթ Գրիգորյան


    Լիլիթ Գրիգորյանը`

    ՎՏԲ–Հայաստան Բանկի թղթակցային հաշիվների բաժնի պետ

    ՌԵՍՈ–ն առողջության ապահովագրության ոլորտում տարվա լավագույն ընկերություն է ճանաչվել

    Friday, June 21st, 2013

    Նախօրեին «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Հուսո Աստղ» ազգային մրցանակաբաշխություն-2013-ի հանդիսավոր արարողության ընթացքում «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունն արժանացավ «Հուսո աստղ» մրցանակի` ճանաչվելով Տարվա լավագույն ապահովագրական ընկերություն առողջության ապահովագրության ոլորտում, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից։

    ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ 41 մլն դրամի չափով օժանդակություն է տրամադրել կարկտահարությունից տուժած գյուղացիներին

    Friday, June 21st, 2013

    ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ կարկտահարությունից տուժած արմավիրցիներին օժանդակելու նպատակով «Բնական աղետներից տուժած գյուղացիներին օգնություն» հիմնադրամին փոխանցեց շուրջ 41 մլն դրամ, որից 11 մլն-ը հանգանակել էին Բանկի աշխատակիցները, հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

    Հայաստանի միջբանկային վարկերի ծավալը 2013 թ.–ի ապրիլի վերջին ավելի քան 44,2 մլրդ դրամ է կազմել` կրճատվելով 13,7%–ով

    Friday, June 21st, 2013

    Հայաստանում ներգրավված միջբանկային վարկերի ծավալը (ներառյալ` ռեպո պայմանագրերը) 2013 թվականի ապրիլի վերջին կազմել է ավելի քան 44,2 մլրդ դրամ` մարտի համեմատ նվազելով 13,7%–ով, ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի` 2013 թվականի ամենամսյա տեղեկագրում։

    Ներդրումային ընկերություններում ՀՀ առևտրային բանկերի կողմից իրականացված վարկային ներդրումներն ապրիլի վերջին կազմել են 21,4 մլրդ դրամ

    Friday, June 21st, 2013

    Ներդրումային ընկերություններում ՀՀ առևտրային բանկերի կողմից իրականացված վարկային ներդրումները ապրիլի վերջին կազմել են 21,4 մլրդ դրամ` մարտի համեմատ կրճատվելով 0,9 տոկոսով, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի` 2013 թվականի ամենամսյա տեղեկագրում։

    ՌԴ ԿԲ–ն նպատակահարմար չի համարում Ազգային բարեկեցության հիմնադրամի միջոցների ներդրման մեխանիզմի կտրուկ փոփոխումը

    Friday, June 21st, 2013

    ՌԴ Կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ուլյուկաևը կարծում է, որ Ազգային բարեկեցության հիմնադրամի (ԱԲՀ) միջոցների ներդրման մեխանիզմը պետք է էապես չփոխվի։ Նման կարծիք է հայտնել Պետերբուրգի տնտեսական միջազգային համաժողովի ընթացքում, գրում է РБК–ն։

    Եվրագոտում խնդիրներ ունեցող բանկերի վերակապիտալացման սահմանաչափը 60 մլրդ եվրո կկազմի

    Friday, June 21st, 2013

    Կայունության եվրոպական մեխանիզմը (ԿԵՄ) եվրագոտում խնդիրներ ունեցող բանկերին կարող է օգնել առավելագույնը 60 մլրդ եվրոյով։ Այս սահմանագիծը համաձայնեցրել են եվրագոտու ֆինանսների նախարարները Եվրախմբի նիստի ընթացքում, տեղեկացնում է Банки.ру–ն։ Ավելի վաղ եվրագոտու քաղաքական գործիչները նշում էին, որ այդ թիվը 70 մլրդ եվրո կկազմի։