Եվրագոտում խնդիրներ ունեցող բանկերի վերակապիտալացման սահմանաչափը 60 մլրդ եվրո կկազմի

21.06.2013 11:33
Եվրագոտում խնդիրներ ունեցող բանկերի վերակապիտալացման սահմանաչափը 60 մլրդ եվրո կկազմի

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /ԱՌԿԱ/. Կայունության եվրոպական մեխանիզմը (ԿԵՄ) եվրագոտում խնդիրներ ունեցող բանկերին կարող է օգնել առավելագույնը 60 մլրդ եվրոյով։ Այս սահմանագիծը համաձայնեցրել են եվրագոտու ֆինանսների նախարարները Եվրախմբի նիստի ընթացքում, տեղեկացնում է Банки.ру–ն։ Ավելի վաղ եվրագոտու քաղաքական գործիչները նշում էին, որ այդ թիվը 70 մլրդ եվրո կկազմի։

ԿԵՄ –ի օգնության սահմանաչափից բացի, Եվրախումբը հաստատել է ԿԵՄ –ի միջոցով ուղիղ վերակապիտալացման այլ հիմնական պարամետրեր ևս, տեղեկացրել է Եվրախմբի ղեկավար Երուն Դեյսելբաումը։

ԿԵՄ –ն ուղղակիորեն կարող է վերակապիտալացնել եվրագոտում խնդիրներ ունեցող բանկերը, սակայն եթե ֆինանսական ինստիտուտի բաժնետիրական կապիտալի բավարար չափը համապատասխանի ԵԿԲ կողմից հաստատված առաջին մակարդակին` 4.5 տոկոս։

Եթե երկիրը գտնվում է արտակարգ դրության մեջ և չի կարող ինքնուրույն օգնել բանկին, ԿԵՄ կիրառման պայմանները կարող են փոխվել կամ պետության տոկոսային փոխհատուցումը կարող է վերանայվել նվազման կողմ։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև