ՌԴ ԿԲ–ն նպատակահարմար չի համարում Ազգային բարեկեցության հիմնադրամի միջոցների ներդրման մեխանիզմի կտրուկ փոփոխումը

21.06.2013 13:27
ՌԴ ԿԲ–ն նպատակահարմար չի համարում Ազգային բարեկեցության հիմնադրամի միջոցների ներդրման մեխանիզմի կտրուկ փոփոխումը

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /ԱՌԿԱ/. ՌԴ Կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ուլյուկաևը կարծում է, որ Ազգային բարեկեցության հիմնադրամի (ԱԲՀ) միջոցների ներդրման մեխանիզմը պետք է էապես չփոխվի։ Նման կարծիք է հայտնել Պետերբուրգի տնտեսական միջազգային համաժողովի ընթացքում, գրում է РБК–ն։

«Իմ տեսանկյունից ներդրման մեխանիզմը պետք է լրջորեն չփոխվի, քանի որ դա այլ կոմպետենցիաներ է պահանջում։ Իսկ պարզապես վերցնել և ԿԲ–ի այլ կոմպետենցիա ստեղծելը. տարբերությունը ո՞րն է, թե որտեղ այն կստեղծվի»,– ասել է նա։

Միաժամանակ Ուլյուկաևը նշել է, որ պետք է փոքր–ինչ բարձրացնել ԱԲՀ–ի ներդրման եկամտաբերությունը։ «Մենք պետք է փոքր–ինչ ավելացնենք եկամտաբերությունը, սակայն դա չի նշանակում մեկ այլ դասի ակտիվների անցում»,– ասել է Ուլյուկաևը։

ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովն իր հերթին լրագրողներին տեղեկացրել է, որ խնդիր չի տեսնում ԱԲՀ–ի միջոցների մի մասի ՌԴ ԿԲ–ի ներդրման հռչակագրի փոփոխման հետ կապված։ Ըստ նրա, Պահուստային հիմնադրամը և ԱԲՀ–ն «միանման են ղեկավարվում»։ «Պարզապես նրանց (Ռուսաստանի Բանկին) հարկավոր է փոքր–ինչ փոխել ներդրումային դեկլարացիան, ավելի շատ ուղղել եկամտաբերության ստացմանը»,– ասել է նախարարը։

Սիլուանովը հիշեցրել է, որ Ֆինանսների նախարարությունը ԱԲՀ–ի միջոցների 40–50 տոկոսն առաջարկում է հետադարձ հիմքով ուղղել ներդրումային նախագծերի ֆինանսավորմանը, իսկ ԱԲՀ–ի միջոցների մի մասը տեղաբաշխել առավել բարձր եկամուտներ ունեցող ակտիվներում։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև