Ներդրումային ընկերություններում ՀՀ առևտրային բանկերի կողմից իրականացված վարկային ներդրումներն ապրիլի վերջին կազմել են 21,4 մլրդ դրամ

21.06.2013 13:42
Ներդրումային ընկերություններում ՀՀ առևտրային բանկերի կողմից իրականացված վարկային ներդրումներն ապրիլի վերջին կազմել են 21,4 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /ԱՌԿԱ/. Ներդրումային ընկերություններում ՀՀ առևտրային բանկերի կողմից իրականացված վարկային ներդրումները ապրիլի վերջին կազմել են 21,4 մլրդ դրամ` մարտի համեմատ կրճատվելով 0,9 տոկոսով, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի` 2013 թվականի ամենամսյա տեղեկագրում։

Տվյալների համաձայն, ներդրումային ընկերություններում դրամով իրականացված վարկային ներդրումներն ընթացիկ տարվա ապրիլին, մարտի համեմատ, աճել են 1 տոկոսով և կազմել մոտ 18,7 մլրդ դրամ։ Միաժամանակ արտարժույթով իրականացված վարկերը հաշվետու ժամանակահատվածում կրճատվել են 0,3 տոկոսով և ապրիլի վերջին կազմել ավելի քան 2,6 մլրդ դրամ։

2013 թվականի ապրիլի 30–ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ։ (1 դոլարը 410,41 դրամ է)։ -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև