Հայաստանի միջբանկային վարկերի ծավալը 2013 թ.–ի ապրիլի վերջին ավելի քան 44,2 մլրդ դրամ է կազմել` կրճատվելով 13,7%–ով

21.06.2013 14:10
Հայաստանի միջբանկային վարկերի ծավալը 2013 թ.–ի ապրիլի վերջին ավելի քան 44,2 մլրդ դրամ է կազմել` կրճատվելով 13,7%–ով

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /ԱՌԿԱ/.  Հայաստանում ներգրավված միջբանկային վարկերի ծավալը (ներառյալ` ռեպո պայմանագրերը) 2013 թվականի ապրիլի վերջին կազմել է ավելի քան 44,2 մլրդ դրամ` մարտի համեմատ նվազելով 13,7%–ով, ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի` 2013 թվականի ամենամսյա տեղեկագրում։

Տվյալների համաձայն, միջբանկային դրամային վարկերի ծավալը այս տարվա ապրիլին, մարտի համեմատ աճել է 30 տոկոսով և կազմել մոտ 8,5 մլրդ դրամ։ Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում միջբանկային արտարժութային վարկերը կրճատվել են 8,3 տոկոսով և ապրիլի վերջին կազմել են ավելի քան 35,7 մլրդ դրամ։

Առևտրային բանկերի կողմից վարկային կազմակերպությունների վարկավորման ծավալն ապրիլի վերջին կազմել է 10,4 մլրդ դրամ, ինչը 16,5 տոկոսով շատ է մարտի ցուցանիշից։

Վարկային կազմակերպություններում առևտրային բանկերի կողմից դրամով իրականացված վարկային ներդրումների ծավալն ապրիլին, մարտի համեմատ, աճել է 28,7 տոկոսով և կազմել մոտ 3,6 մլրդ դրամ։ Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում արտարժույթով իրականացված վարկերն աճել են 10,9 տոկոսով և ապրիլի վերջին կազմել ավելի քան 6,8 մլրդ դրամ։

2013 թվականի ապրիլի 30–ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ։ (1 դոլարը 410,41 դրամ է)։ -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև