Անելիք Բանկը ANELIK BANK BOOM ENERGY VISA Classic քարտի քարտապանների դեպի Սև ծով ուղեգրի խաղարկություն է անցկացրել

21.06.2013 17:52
Անելիք Բանկը ANELIK BANK BOOM ENERGY VISA Classic քարտի քարտապանների դեպի Սև ծով ուղեգրի խաղարկություն է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /ԱՌԿԱ/. Հունիսի 21-ին «Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ANELIK BANK BOOM ENERGY VISA Classic քարտի քարտապանների միջև դեպի Սև ծով ուղեգրի խաղարկություն է իրականացրել` նախատեսված 4 անձի համար, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն, խաղարկության ընթացքում ANELIK BANK BOOM ENERGY VISA Classic քարտի բոլոր քարտապանների տվյալները լցվել են թափանցիկ տարայի մեջ, որտեղից պատահականության սկզբունքով ընտրվել է  երջանիկ հաղթողը:

Խաղարկության արդյունքում ուղեգիրը շահել է Խորեն անունով քարտապանը, ում տեղում` լրատվամիջոցների և քարտապանների ներկայությամբ, հեռախոսազանգի միջոցով տեղեկացրել են շահելու մասին: Վերջինս 7 օր կանցկացնի իր հանգիստը ծովափնյա  Բաթումի քաղաքում իր 3 ընկերների հետ միասին: Ուղեգիրը տրամադրել է JASUTA Travel տուրիստական ընկերությունը:

Ուղեգիրը ներառում է ինչպես սնունդը, այնպես էլ` գնացքով ուղևորությունը և հանգիստը 4 աստղանի բարձրակարգ հյուրանոցում:

«JASUTA Тravel ընկերությունը ANELIK BANK BOOM ENERGY VISA Classic և, ընդհանուր առմամբ, «Անելիք Բանկ» ՓԲԸ մնացած բոլոր քարտապանների համար, որոնք չեն շահել այս ուղեգիրը, նույնպես պատրաստել է անակնկալներ: Մենք կտրամադրենք բացառիկ պայմաններով զեղչված այլ ուղեգրեր նույնպես` ինչպես Սև ծով, այնպես էլ` Եվրոպա և Միջին Արևելք»,- նշել է JASUTA Тravel տուրիստական գործակալության զբոսաշրջության բաժնի ղեկավար Քրիստինա Մինասյանը:

Ինչպես նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Մարքեթինգի և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանը, ANELIK BANK BOOM ENERGY VISA Classic քարտի տրամադրած առավելություները և հնարավորությունները բավական բազմազան են, և տվյալ ուղեգիրն էլ կազմում է դրանց մի մասը:

«ANELIK BANK BOOM ENERGY VISA Classic քարտի ընձեռած հնարավորությունները և առավելությունները մշտապես ընդլայնվում են, և համագործակցող ընկերությունների ցանկում ընդգրկվում են նորանոր ակումբներ և մշակութային օջախներ»,– ավելացրել է նա։

2012թ.–ի սեպտեմբերի 3–ից Անելիք Բանկն իր հաճախորդներին ANELIK BANK BOOM ENERGY VISA Classic նոր քարտային պրոդուկտ է տրամադրել, որի հնարավորությունները զգալիորեն տարբերվում են գործող քարտերի տեսակներից` ինչպես բանկում, այնպես էլ Հայաստանում։

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին, իսկ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 գլխավոր արտոնագիր։ Բանկի բաժնետերերն են լիբանանյան CreditBank–ը 89.95 տոկոս բաժնեմասով և բանկի վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը` 10.05 տոկոս բաժնեմասով։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև