Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $89,5 մլն

24.06.2013 10:27
Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $89,5 մլն

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հունիսի 17-21-ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $89,5 մլն՝ մեկ դոլարի դիմաց 411,08 դրամ միջին կշռված փոխարժեքով, հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից:

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք է բերվել  շուրջ  5,7 մլն եվրո և ավելի քան 828,4  մլն ռուբլի` 1 եվրոյի դիմաց 547,46 դրամ և 1 ռուբլու դիմաց 12,73 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 95,3  մլն դոլար, շուրջ 12,4 մլն եվրո և շուրջ 100,5 մլն ռուբլի՝ 1 դոլարի դիմաց 412,45 դրամ, 1 եվրոյի դիմաց 549,51 դրամ, ռուբլու դիմաց՝ 12,92 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Բացի այդ, 2013թ.–ի հունիսի 10 – 16-ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 32,2 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 41,5 մլն դոլար: ($1–ը 411,28 դրամ է):–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև