Հունաստանի դատարանը օրինական է ճանաչել 100 մլրդ եվրոյի պետական պարտատոմսերի դուրսգրումը

24.06.2013 16:28
Հունաստանի դատարանը օրինական է ճանաչել 100 մլրդ եվրոյի պետական պարտատոմսերի դուրսգրումը

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /ԱՌԿԱ/. Հունաստանի պետական խորհուրդը` երկրի գերագույն վարչարարական դատարանը, սահմանադրական ու օրինական է ճանաչել 2012 թվականի մարտին հունական պետական պարտատոմսերի դուրսգրումը, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Աթենքի լրատվական գործակալությանը։

Որոշումը կայացվել է Պետական խորհրդի դռնփակ լիագումար նիստի ընթացքում, որոշման հրապարակումը սպասվում է դատական նոր տարվա սկզբին` 2013 թվականի սեպտեմբերի 17-ին։

Բարձրագույն դատարան են դիմել ավելի քան յոթ հազար պարտապաններ` ֆիզիկական անձինք, պետական ու մասնավոր կազմակերպությունները։ Առևտրաարդյունաբերական պալատը, Դեղագործների ազգային կազմակերպությունը, դեղագործական կազմակերպություններ, ապահովագրական ընկերությունների և այլն։ Նրանք դեմ էին տասնյակ միլիարդավոր եվրոյի պարտատոմսերի «խուզմանը», հայտնում է գործակալությունը` նշելով, որ դուրս գրված գումարի հստակ թիվը հաշվել հնարավոր չէ։

Հայտատուները դեմ էին նախարարների գործողություններին, Հունաստանի բանկի ու ֆինանսների փոխնախարարի որոշմանը, որոնց վերաբերյալ էլ իրականացվել է դուրսգրումը։

2012 թվականի մարտին Հունաստանի իշխանությունը հարկադրած դուրս գրեց մասնավոր ներդրողների առաջ ունեցած պարտքի մի մասը։ Տեղեկացվում էր, որ «Մասնավոր հատվածի մասնակցություն» (PSI) ծրագրով պարտքից դուրս էր գրել շուրջ 106 միլիարդ եվրո։ Ներդրողները «համաձայնել էին» գումարները ստանալ դիսկոնտով ` անվանական արժեքի 53,5%–ի չափով և մարման ժամկետը մինչև 30 տարի երկարաձգելով։

Մասնավորապես, Հունաստանի կառավարությունը 2008-2009 թվականներին հատուցել է դեղագործական ընկերությունների պարտատոմսերի  մատակարարման համար, որոնցից ավելի ուշ դուրս է գրել անվանական արժեքի գումարի ավելի քան կեսը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև