Է.Նաբիուլինան խելամիտ չի համարում բանկերի արհեստական կոնսոլիդացիան

24.06.2013 18:12
Է.Նաբիուլինան խելամիտ չի համարում բանկերի արհեստական կոնսոլիդացիան

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /ԱՌԿԱ/. ՌԴ ԿԲ նախագահ Էլվիրա Նաբիուլինան խելամիտ չի համարում բանկերի արհեստական համախմբումը` կապիտալի չափի վերաբերյալ պահանջներն ավելացնելու հաշվին, գրում է РБК–ն։

«Սա մշտական վեճ է. բանկերը չափազանց շատ են կամ չափազանց քիչ։ Միջազգային չափանիշներ չկան բանկերի քանակի վերաբերյալ։ Դրանք պետք է լավը լինեն։ Սակայն ի կարծիքով` միտք չկա կապիտալի չափի պահանջներն ավելացնելով բանկերի արհեստական համախմբում իրականացնել»,– Reuters–ին տված հարցազրույցում ասել է նա։

Ըստ նրա, բանկերի համար կոնսոլիդացման խթան կարող է դառնալ «Բազել III

»–ին անցնելու հանգամանքը, որը հիմնվում է ռիսկերի գնահատման համակարգի վրա։

Խոսելով  ՌԴ–ում «Բազել III»–ի ներմուծման ժամկետների մասին` ԿԲ նոր ղեկավարը նշել է, որ դրանք պետք է կախված լինեն այն հանգամանքից, թե որքան են բանկերը պատրաստ կապիտալի նոր պահանջներին։

««Բազել III»–ի ներմուծումը պետք է չուղեկցվի ընդհանուր առմամբ բանկային հատվածի իրավիճակի վատացմամբ, մրցունակության նվազմամբ։ Շարժումը շատ ճիշտ է։ Սակայն միաժամանակ մենք պետք է ներմուծենք դրանք (պահանջները)` հաշվի առնելով բանկերի պատրաստ լինելն ու հնարավորությունը, այն պետք է հետևողականորեն իրագործել»,– ասել է Նաբիուլինան։

ՌԴ ԿԲ–ն խոստանում է, որ 2013թ.–ի հոկտեմբերի 1–ից բանկերը կանցնեն «Բազել III»–ի, սակայն հետաձգում է կապիտալի նախնական հաշվարկների վերլուծությունից հետո և բանկային լոբբիի ճնշման ներքո, որը չի ցանկանում կարգավորիչի խստացումների պատճառով կորցնել բիզնեսի աճն ու շահույթը։

Հիշեցնենք, որ «Բազել III» բանկային կարգավորման նորմերը համաձայնեցվել են 2010թ.–ին։ Նախատեսվում է, որ բանկերի սեփական կապիտալը պետք է ավելանա մինչև 10,5 տոկոս։ Տվյալ քայլը կոչված է ամրապնդելու վարկային հաստատությունների և ամբողջ ֆինանսական համակարգի կայունությունը։

«Բազել II» համաձայնագրի գլխավոր նպատակն է բանկային գործում ռիսկերի կառավարման որակի բարձրացումը, ինչն իր հերթին պետք է ամրապնդի ընդհանուր առմամբ ֆինանսական համակարգի կայունությունը։ «Բազել II»–ը նախատեսում է, որ ակտիվների նկատմամբ համախառն կապիտալի հարաբերությունենրը պետք է 8%–ից ցածր չլինեն։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև