Չինաստանի տնտեսական թույլ հեռանկարի ֆոնին ԱԽՏ բորսաները նվազումով են բացվել

25.06.2013 10:57
Չինաստանի տնտեսական թույլ հեռանկարի ֆոնին ԱԽՏ բորսաները նվազումով են բացվել

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /ԱՌԿԱ/. Չինաստանի զարգացման վերաբերյալ կանխատեսումների վատացման , ինչպես նաև երկրում լիկվիդայնության պակասի շուրջ առկա մտավախությունների ֆոնին ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները երեքշաբթի առուվաճառքները բացել են նվազումով, վկայում են առուվաճառքի տվյալները, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ճապոնական Nikkei 225-ը նվազել է 0,09 տոկոսով՝ կազմելով 13 050,66 կետ: Հարավկորեական  KOSPI-ն նվազել է 0,51 տոկոսով՝ կազմելով 1 789,88 կետ: Ավստրալիական S&P/ASX 200 ցուցիչը նույնպես նվազել է 0,10%–ով և 4 664,40 կետ կազմել։

Ինչպես կանխատեսում են Goldman Sachs –ի վերլուծաբանները, ընթացիկ տարվա արդյունքներով` Չինաստանի ՀՆԱ աճը 7.4 տոկոս կկազմի` սպասված 7.8 տոկոսի փոխարեն։ Կանխատեսման վատացումը կապված է ՉԺՀ–ում տնտեսական աճի վերականգնման տեմպերի դանդաղման վերաբերյալ մտավախությունների հետ։

ՉԺՀ տնտեսական հեռանկարների վերաբերյալ անհանգստություն է արտահայտել Moody’s միջազգային վարկանիշային գործակալության նախագահ Բին Հուն։ «Չինաստանի ազգային բանկի` երկրի բանկային համակարգում լիկվիդայնության սահմանափակ ծավալ պահպանելու վերաբերյալ որոշումը ռիսկեր է պարունակում, ինչը կարող է բացասական հետևանքների հանգեցնել, հատկապես` փոքր և միջին բանկերի համար, որոնք մեծ մասամբ կախված են միջբանկային շուկայից»,– MarketWatch գործակալությունը ներկայացնում է Moody’s–ի ներկայացուցչի խոսքը։

ՉԺՀ ՀՆԱ–ի վերաբերյալ կանխատեսումը վատացրել է նաև CICC կորպորացիան (China International Capital Corporation Limited —ներդրումային բանկ, որի վերահսկիչ փաթեթը պատկանում է պետությանը)։ Այժմ կազմակերպությունը սպասում է չինական տնտեսության` ընթացիկ տարվա 7.4 տոկոս աճի, թեպետ ավելի վաղ  7.7 տոկոս էր կանխատեսել։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև