ՀՀ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների արտաքին պարտքն առաջին եռամսյակի արդյունքներով 1,03 մլրդ դոլար է կազմել

25.06.2013 13:27
ՀՀ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների արտաքին պարտքն առաջին եռամսյակի արդյունքներով 1,03 մլրդ դոլար է կազմել

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների արտաքին պարտքը 2013թ.–ի առաջին եռամսյակի արդյունքներով կազմել է 1,03 մլրդ դոլար՝ նախորդ եռամսյակի վերջի 1,17 դոլարի համեմատ կրճատվելով 12,8 տոկոսով։

Ինչպես նշվում է  Հայաստանի Կենտրոնական բանկի բանբերում, 2013 թվականի առաջին եռամսյակի ընթացքում առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունները 541,3 մլն դոլարի արտաքին փոխառություններ են ներգրավել: Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից արտաքին պարտքի սպասարկմանն է ուղղվել 545,2 մլն դոլար։

Եռամսյակի ընթացքում վարկային մուտքերի 6,7 տոկոսը բաժին է ընկել երկարաժամկետ վարկերին, ընդ որում 33,9 տոկոսը բաժին է ընկնում Լյուքսեմբուրգին, 21,8 տոկոս` Ռուսաստանին, 14,1 տոկոսը` ԱՄՆ–ին և 28 տոկոսը` միջազգային կազմակերպություններին։

Առաջին եռամսյակի դրությամբ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների հիմնական վարկատու երկրներն են եղել Ռուսաստանը (16,5 տոկոս), Լյուքսեմբուրգը (10,2 տոկոս), Նիդեռլանդները (7,9 տոկոս) և Գերմանիան (5,1%): Բացի այդ, 35,7 տոկոսը տրվել է միջազգային կազմակերպությունների կողմից:

Հայկական ֆինանսական կազմակերպությունների ներգրաված վարկային միջոցների միջին կշռված տոկոսադրույքը հաշվետու ժամանակահատվածում կրճատվել է և կազմել 5,7 տոկոս:

Միաժամանակ արտաքին վարկերի շուրջ 45,4 տոկոսը բաժին է ընկնում լողացող տոկոսադրույքով վարկերին (LIBOR, EURIBOR, ԿԲ պետական պարտատոմսեր) մոտ 4,3 տարի մարման միջին ժամկետով։

Միևնույն ժամանակ հաշվետու ժամանակահատվածում կարճաժամկետ վարկերի տեսակարար կշիռն ավելացել է և կազմել ներգրված վարկերի 10,6 տոկոսը։ ($1 –ը` 411,64 դրամ) —0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև