Հայաստանի բանկոմատների քանակը 2013թ.–ի I եռամսյակում հասել է 1182 -ի

25.06.2013 13:34
Հայաստանի բանկոմատների քանակը 2013թ.–ի I եռամսյակում հասել է 1182 -ի

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի կողմից Հայաստանի տարածքում տեղադրված բանկոմատների քանակը 2013թ.–ի մարտի վերջի դրությամբ հասել է 1182-ի` ավելանալով 12-ով, տեղեկացնում է ՀՀ ԿԲ կայքը:

Միաժամանակ Հայաստանում գործող POS տերմինալների քանակը առաջին եռամսյակի վերջին ավելացել է 9-ով և կազմել 6683:

ԿԲ տվյալների համաձայն` հանրապետությունում գործող 21 առևտրային բանկերից միայն 19-ն է պլաստիկ քարտերի տրամադրում կամ  սպասարկում իրականացրել: Այդ 19 բանկերը «Արմենիան Քարդ» վճարահաշվարկային համակարգի անդամ են: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև