Հայաստանի Կենտրոնական բանկը 500 մլն դրամի կարճաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել

25.06.2013 15:57
Հայաստանի Կենտրոնական բանկը 500 մլն դրամի կարճաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /ԱՌԿԱ/. Հունիսի 25-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52246145 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ։

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1,57 մլրդ դրամ` բոլորը մրցակցային։

Աճուրդին մասնակցել են 5 դիլեր: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.0786 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.1700 տոկոս: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 457 961 453 դրամ: ($1 – 411,64 դրամ է)–0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև