ՀՀ ԿԲ–ն թողարկել է ՀՀ ազգային դրամի 20-ամյակին նվիրված հուշադրամ

25.06.2013 16:09
ՀՀ ԿԲ–ն թողարկել է ՀՀ ազգային դրամի 20-ամյակին նվիրված հուշադրամ

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է ՀՀ ազգային դրամի 20-ամյակին նվիրված հուշադրամ, երեքշաբթի տեղեկացնում է ԿԲ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` հուշադրամի դիմերեսին ՀՀ զինանշանն է և դրամի 20-ամյակի տարբերանշանը: ՀՀ զինանշանի ֆոնին ՀՀ թղթադրամների պաշտպանական հատկանիշները (գիլյոշ և պաշտպանական ներգիծ) նմանացնող պատկերներ են: Դրամի 20-ամյակի տարբերանշանից ձախ թողարկման տարեթիվն է` «2013», շրջագծով` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունները:

Հուշադրամի դարձերեսին ՀՀ կենտրոնական բանկի շենքն է և ՀՀ թղթադրամների պաշտպանական հատկանիշները (գիլյոշ և թափանցիկ պատկեր) նմանացնող պատկերներ են, շրջագծով` «ԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԻ 20 ՏԱՐԻՆ» և «20 YEARS OF NATIONAL CURRENCY» մակագրությունները:

Թողարկվել է ընդամենը 500 արծաթե հուշադրամ, 1000 դրամ անվանական արժեքով։ Հուշադրամները պատրաստվել է 9990 հարգ արծաթիվ, որակը` պրուֆ,  38,0 մմ
Տրամագծով և 31,1 գրամ քաշով։

Էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը:

Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում: –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև