Անելիք Բանկը ներկայացրել է ANELIK BANK MasterCard GOLD PRIVILEGE MAN/ LADY քարտը` մի շարք առավելություններով

26.06.2013 12:18
Անելիք Բանկը ներկայացրել է ANELIK BANK MasterCard GOLD PRIVILEGE MAN/ LADY քարտը` մի շարք առավելություններով

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /ԱՌԿԱ/. Անելիք Բանկը շուկա է հանել ANELIK BANK MasterCard GOLD PRIVILEGE MAN/ LADY քարտեր, որոնք բացի վճարահաշվարկային քարտ լինելուց իրենց մեջ ներառում են, զեղչային, ակումբային քարտերի բոլոր առավելությունները, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Բացի այդ, GOLD PRIVILEGE բոլոր քարտապանները ավտոմատ ապահովագրվում են դժբախտ պատահարներից` PRIVILEGE MEMBERSHIP ծրագրի շրջանակներում մինչև 1 մլնՀՀ դրամ ծածկույթով:

Ինչպես նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ Մարքեթինգի և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանը, քարտի հիմնական առավելություններից է PRIVILEGE MEMBERSHIP ծրագիրը, որին ավտոմատ միանում է տվյալ քարտի յուրաքանչյուր քարտապան` առանց լրացուցիչ վճարների` վճարելով միայն քարտի սպասարկման վճար` տարեկան 16,200 ՀՀ դրամ:

PRIVILEGE MEMBERSHIP ծրագիրն իր մեջ ներառում է ապահովագրություն, հատուկ սպասարկում ակումբներում, զեղչեր և հատուկ պայմաններ Հայաստանի և աշխարհի բավական մեծ թվով սպասարկման կետերում:

«Քարտապաններն ապահովագրվում են կոտրվածքներից, դժբախտ պատահարներից, հաշմանդամությունից «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության կողմից մինչև 1 մլն ՀՀ դրամի ծածկույթով»,- ասաց նա:

Արևյանը նշեց նաև, որ նշված քարտի քարտապանները հնարավորություն են ունենում օգտվել Հայաստանի ամենամեծ զեղչային ցանցից, որն ընդգրկում է Հայաստանի շուրջ 500 առաջնակարգ խանութներ և սպասարկման կետեր, ինչպես նաև ստանալ զեղչեր և հատուկ սպասարկում ամբողջ աշխարհում:

«GOLD PRIVILEGE բոլոր քարտապանները կկարողանան նաև օգտվել երևանյան շուրջ 20 ակումբների հատուկ սպասարկումից և պայմաններից », – ասաց նա` ընդգծելով, որ GOLD PRIVILEGE քարտի դիզայնը տարբեր է տղամարդկանց և կանանց համար:

Արևյանը հայտնեց նաև, որ Anelik Bank MasterCard GOLD PRIVELGE քարտը, հանդիսանալով MasterCard ընտանիքի անդամ, չիպային քարտ է, ինչպես նաև քարտի հետևի կողմում տպագրվում է քարտապանի նկարը, այսինքն տվյալ քարտը ունի անվտանգության առավելագույն աստիճան:

« GOLD PRIVILEGE MAN/ LADY քարտերի կարգախոսն է` ՁԵՐ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՐՏԸ, և այդ քարտերը հիմնականում նախատեսված են ապահովված մարդկանց համար»,- նշեց նա:

«ՌԵՍՈ» Ապահովագրական ՓԲԸ հասարակայնության հետ կապերի և մարքեթինգի բաժնի պետ Աշոտ Հակոբյանը նշեց, որ «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը ուրախությամբ ընդունեց «Անելիք Բանկ» ՓԲԸ առաջարկը` ապահովագրել նշված քարտապաններին դժբախտ պատահարներից` կոտրվածքներից, հաշմանդամությունից և այլ դեպքերից: Ավելին, Ապահովագրական ընկերությունը բոլոր GOLD PRIVILEGE քարտապաններին կտրամադրի մինչև 20 % զեղչ ապահովագրական մնացած գրեթե բոլոր ծառայությունների համար:

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին, իսկ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 գլխավոր արտոնագիր։ Բանկի բաժնետերերն են լիբանանյան CreditBank–ը 89.95 տոկոս բաժնեմասով և բանկի վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը` 10.05 տոկոս բաժնեմասով։ ($1 – 410,70 դրամ է): -0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև