ԱՄՆ–ի ՀՆԱ–ի թույլ տվյալների պատճառով նավթային ֆյուչերսների գները նվազել են

26.06.2013 19:55
ԱՄՆ–ի ՀՆԱ–ի թույլ տվյալների պատճառով նավթային ֆյուչերսների գները նվազել են

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ–ի ՀՆԱ–ի թույլ տվյալները չկարողացան օգնել Brent և Light Sweet նավթային ֆյուչերսների գներին, որոնք օրվա սկզբից հիմնականում նվազում էին։

Ինչպես գրում է РБК–ն, 16։45–ի տվյալով` նավթային ֆյուչերսների վերաբերյալ գործարքների գները կազմել են (դոլար/բարել)`

- IPE Brent Crude (օգոստոս) – 100,97 (-0,29) ` գնանշումների 100,50-101,67 միջակայքի դեպքում;
- Light, Sweet Crude Oil (օգոստոս) – 94,70 (-0,62) ` գնանշումների միջակայքի դեպքում։

Վերջնական տվյալների համաձայն, ԱՄՆ–ի համախառն ներքին արտադրանքը 2013 թվականի առաջին եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, աճել է 1,8%–ով, հայտարարել է ԱՄՆ առևտրի նախարարությունը։ Վերլուծաբանները սպասում էին, որ ՀՆԱ–ն կավելանա 2.4 տոկոսով։

Օրվա սկզբին բորսաներում նավթի գինը հիմնականում նվազում էր ԱՄՆ–ում նավթամթերքի (բենզին ու ծանր թորվածքներ) պաշարների շաբաթական ավելացման սպասումների պատճառով, այն դեպքում, երբ երկրում նավթի պաշարները, ամենայն հավանականությամբ, չեն նվազել, ինչպես ավելի վաղ կանխատեսում էին ոլորտի փորձագետները։

Այսօր կհրապարակվեն ԱՄՆ էներգետիկայի նախարարության պաշտոնական տվյալները` նավթի ու նավթամթերքի վերաբերյալ։ «Նավթի Ամերիկյան ինստիտուտ» կազմակերպության տվյալներով, չմշակված նավթի առևտրային պաշարները, հաշվետու շաբաթվա արդյունքների համաձայն, չեն փոխվել։ Միաժամանակ երկրում բենզինի պաշարները մեկ շաբաթում ավելացել են 1.3 միլիոն բարելով , իսկ ծանր թորվածքների պաշարներն ավելացել են 0.5 միլիոն բարելով։-0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև