ԱԽՏ բորսաների ցուցիչները դրական դինամիկա են ցուցադրել ԱՄՆ ֆոնդային բորսաների աճի ֆոնին

27.06.2013 10:54
ԱԽՏ բորսաների ցուցիչները դրական դինամիկա են ցուցադրել ԱՄՆ ֆոնդային բորսաների աճի ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /ԱՌԿԱ/. Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները հունիսի 27-ի առուվաճառքները բացել են աճով` ԱՄՆ ֆոնդային բորսաների աճի ֆոնին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ճապոնական Nikkei 225-ն աճել է 1,25 տոկոսով՝ կազմելով 12994,00 կետ: Հարավկորեական KOSPI-ն աճել է 1,92 տոկոսով՝ կազմելով 1817,75 կետ: Ավստրալիական S&P/ASX 200 ցուցիչը 4765,40 կետ է կազմել։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:

S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև