Հայաստանը մասնակցել է ԶԵԱԲ–ի խորհրդի նիստին, որի ընթացքում հաստատվել է բանկի` 2013-2017 թվականների ռազմավարությունը

27.06.2013 12:44
Հայաստանը մասնակցել է ԶԵԱԲ–ի խորհրդի նիստին, որի ընթացքում հաստատվել է բանկի` 2013-2017 թվականների ռազմավարությունը

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /ԱՌԿԱ/. Զարգացման եվրասիական բանկը (ԶԵԱԲ) երեկ Մոսկվայում հաստատել է բանկի` 2013-2017 թվականների ռազմավարությունը։ Ինչպես հայտնում է ԶԵԱԲ–ի մամուլի ծառայությունը նիստին մասնակցել են ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սահակյանը, ինչպես նաև Ղազախստանի, Ղրղըզստանի ու Ռուսաստանի ֆինանսների նախարարներ Բոլատ Ժամիշևը, Օլգա Լավրովան և Անտոն Սիլուանովը։

Զարգացման եվրասիական բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնվել է Ռուսաստանի և Ղազախստանի կողմից 2006 թվականի հունվարին` անդամ–պետությունների շուկայական տնտեսության զարգացմանն օժանդակելու, դրանց կայուն տնտեսական աճին և փոխադարձ առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն աջակցելու նպատակով։

ԶԵԱԲ–ի վարչության նախագահ Օգոր Ֆինոգենովը նշել է, որ Բանկի` 2013-2017 թվականների  ռազմավարությունը կատարվել է ժամանակից շուտ, ներդրումային պորտֆելը 2012 թվականին հասել է 4.2 մլրդ դոլարի, ընթացիկ ներդրումային պորտֆելը կազմում է 3.67 մլրդ դոլար։

«Մեր ներդրումային պորտֆելը բանկի մասնակից պետությունների միջև փոխադարձ առևտրի գեներացման ներուժ ունի` տարեկան 1.6 մլրդ դոլար ծավալով։ Բանկն ապահովել է նախածերում կատարած փոխադարձ ներդրումները 1.6 մլրդ դոլարի մակարդակում։ Մեր գնահատականով` բանկի նախագծերը օգնել են 18 հազար աշխատատեղերի ստեղծմանն ու մասնակից–պետությունների բյուջեներ մուտքագրված հարկային վճարներին` տարեկան 588 մլն դոլարի մակարդակում»,– ասաց նա։

Ֆինոգենովի խոսքով` ԶԵԱԲ–ի նոր ռազմավարությունը հաշվարկված է ավելի շարունակական ժամանակահատվածի համար` այժմ ռազմավարական հորիզոնը երեք տարվա փոխարեն հինգ տարի է ընդգրկում

«Դա թույլ կտա հիմնական ուշադրությունը հրավիրել երկարաժամկետ խնդիրների վրա և նվազեցնել ֆինանսական շուկաներում տեղի ունեցող փոփոխությունների ազդեցությունը Բանկի գործունեության արդյունքների վրա»,– ընդգծեց ԶԵԱԲ–ի ղեկավարը։

Զարգացման եվրասիական բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնվել է Ռուսաստանի և Ղազախստանի կողմից 2006 թվականի հունվարին` անդամ–պետությունների շուկայական տնտեսության զարգացմանն օժանդակելու, դրանց կայուն տնտեսական աճին և փոխադարձ առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն աջակցելու նպատակով։

ԶԵԱԲ–ի կանոնադրական կապիտալը գերազանցում է 1,5 մլրդ ԱՄՆ դոլարը։ Բանկի մասնակից պետություններն են Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղըզստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը և Տաջիկստանի Հանրապետությունը։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև