Է.Նաբիուլինա. «ՌԴ ԿԲ–ն չի ծրագրում 2016թ.–ից դուրս գալ Սբերբանկի կապիտալից»

27.06.2013 14:59
Է.Նաբիուլինա. «ՌԴ ԿԲ–ն չի ծրագրում 2016թ.–ից դուրս գալ Սբերբանկի կապիտալից»

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի Բանկը չի նախատեսում 2016թ.–ից դուրս գալ Սբերբանկի կապիտալից, Ռուսաստանի կառավարության նիստի ելույթի ընթացքում տեղեկացրել է ՌԴ ԿԲ ղեկավար Էլվիրա Նաբիուլինան։ Նա խնդրել է, որ  բանկը հանեն սեփականաշնորհման ծրագրից, գրում է РБК–ն։

«Ես խնդրում եմ կանխատեսումային ծրագրից բացառել 2016թ.–ից հետո բանկերի կապիտալում պետության մասնակցության մասնաբաժնի հնարավոր փոփոխմանը վերաբերող կետերը։ Այստեղ ենթադրվում է Սբերբանկում ՌԴ–ի մասնակցության կրճատման հնարավորությունը։ Կենտրոնական բանկը նման ծրագրեր չունի»,– ասել է նա։

Ավելի վաղ Նաբիուլինան հայտնել էր, որ հետագայում Սբերբանկի հետագա սեփականաշնորհման անհրաժեշտություն չի տեսնում։ «Ես բանկի կապիտալից դուրս գալու անհրաժեշտություն դեռ չեմ տեսնում։ Ինձ թվում է, որ ԿԲ–ի կողմից Սբերբանկի վերահսկիչ փաթեթն ունենալու առավելություններն ավելի շատ են։ Մոտ ապագայում վերահսկիչ մասնաբաժնից ցածր նվազում պետք է չլինի օրակարգում»,– Reuters–ին տված հարցազրույցում հայտնել է նա։

ԿԲ ղեկավարը նշել է, որ Սբերբանկը համակարգաստեղծ բանկ է։ «Բանկը բնակչության դեպոզիտների մեծ մասնաբաժին ունի, ինչը հիմնականում բացատրվում է բանկի պետական սեփականատիրոջ նկատմամբ ունեցած վստահությամբ»,– ընգծել է նա։ Նաբիուլինան դեռ հրաժարվել է գլխավորել Սբերբանկի դիտորդական խորհուրդը, որի նախագահությունը պահպանել է ԿԲ նախկին ղեկավար Սերգեյ Իգնատևը։

Ս.Իգնատևն իր հերթին կարծում է, որ առաջիկա 2–3 տարիների ընթացքում  պետք է չնվազեցնել Սբերբանկում պետության մասնաբաժինը։ «Ես չէի շտապի Սբերբանկի սեփականաշնորհման հետ կապված հարցում։ Ես կարծում եմ, որ առաջիկա 2–3 տարում պետք չէ վաճառել Սբերբանկի ակցիաները»,– հայտնել է նա` ելույթ ունենալով 2012թ.–ի նոյեմբերի վերջին Պետդումայում։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև