Հայաստանն ընդգրկվել է աշխարհի ամենաարատավոր երկրների հնգյակում. հետազոտություն

27.06.2013 18:01
Հայաստանն ընդգրկվել է աշխարհի ամենաարատավոր երկրների հնգյակում. հետազոտություն

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը զբաղեցրել է չորրորդ տեղը աշխարհի ամենաարատավոր երկրների վարկանիշում, որը կազմվել է Bloomberg գործակալության վերլուծաբանների կողմից;

Մասնագետներն ուսումնասիրել են աշխարհի 57 երկրների ցուցանիշները։ Վարկանիշը կազմելու համար չորս ցուցանիշ է վերցվել` ալկոհոլի միջին քանակը, որը խմում է երկրի յուրաքանչյուր չափահաս մարդ, օգտագործվող ծխախոտի քանակը, թմրանյութերի տարածվածությունը և ՀՆԱ–ի տոկոսներով մոլախաղերից ստացված ընդհանուր կորուստները։

Վերլուծաբանները պարզել են, որ տարեկան հայը խմում է 13,6 լիտր ալկոհոլ, ծխում է 1620 ծխախոտ, մոլախաղերին հատկացվում է ՀՆԱ–ի 1,65 տոկոսը։ Կանեփ է ծխում երկրի բնակչության 3,5 տոկոսը, օփիոիդ է օգտագործում 0,3 տոկոսը, ամֆետամին և էքստազի է օգտագործում 0,05 տոկոսը և 0,1 տոկոսը, համապատասխանաբար, իսկ կոկաին է օգտագործում 0,1 տոկոսը։

Գործակալության վերլուծաբանները «ամենաարատավոր» են համարել Չեխիային։ Հաջորդիվ հետևում են Սլովենիան, Ավստրալիան, Հայաստանը, Բուլղարիան, Իսպանիան, Բոսնիան, Ռուսաստանը, Բելառուսը և Հունաստանը։

«Ամենա ոչ արատավոր է» գտնվել Զամբիան, որն ընդգրկված է աշխարհի հարյուրավոր աղքատ երկրների կազմում։

Հետազոտության համաձայն` թրմանյութերի մատակարար պետությունների` Կոլումբիայի, Մեքսիկայի և Վենեսուելայի բնակիչներն իրենք համեմատաբար քիչ են օգտագործում արտահանվող արտադրանքը։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև