Հայաստանում փողի բազան մայիսին աճել է 5,2%–ով և կազմել է շուրջ 714,8 մլրդ դրամ

28.06.2013 11:23
Հայաստանում փողի բազան մայիսին աճել է 5,2%–ով և կազմել է շուրջ 714,8 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում փողի բազան 2013 թվականի մայիսին, նախորդ ամսվա համեմատ աճել է 5,2%–ով և կազմել է շուրջ 714,8 մլրդ դրամ։ Ինչպես »ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի Կենտրոնական բանկից, ԿԲ–ից դուրս կանխիկ գումարն մայիսի վերջին կազմել է ավելի քան 404,3 մլրդ դրամ` մարտի 399,3 մլրդ դրամի դիմաց։

Դրամային պարտադիր պահուստների մեծությունը կազմել է ավելի քան 190,1 մլրդ դրամ` ապրիլի վերջին գրանցված ավելի քան 193,7 մլրդ դրամի դիմաց, իսկ արտարժույթով պարտադիր պահուստների մեծությունը ` ավելի քան 116,3 մլրդ դրամ` ապրիլի վերջի 82,9 մլրդ դրամի դիմաց։

Զուտ միջազգային պահուստները (առանց սեփականաշնորհման միջոցների) 2013թ.–ի մայիսի վերջին կազմել են շուրջ 399,4  մլրդ դրամ՝ ապրիլի համեմատ աճելով 5,3%–ով։

Հաշվետու ժամանակահատվածում զուտ ներքին ակտիվների մեծությունը կազմել է ավելի քան 315,3 մլրդ դրամ` ապրիլի վերջի ավելի քան 300,3 մլրդ դրամի դիմաց։ ($1 –ը 409,60 դրամ է)։  -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև