Հայաստանում փողի զանգվածի ծավալը մայիսին ավելացել է 1,2%–ով և 1384,2 մլրդ դրամ կազմել

28.06.2013 13:10
Հայաստանում փողի զանգվածի ծավալը մայիսին ավելացել է 1,2%–ով և 1384,2 մլրդ դրամ կազմել

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /ԱՌԿԱ/. Փողի զանգվածի ծավալը Հայաստանում 2013թ.-ի մայիսի վերջին, 2012 թվականի ապրիլի համեմատ, աճել է 1.2%–ով և կազմել է ավելի քան 1384,2 մլրդ դրամ, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:

ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալներով` բանկային համակարգից դուրս կանխիկ գումարի ծավալը մայիսի վերջին կազմել է շուրջ 353,3 մլրդ դրամ՝ ապրիլի վերջի ավելի քան 346 մլրդ դրամի դիմաց, ցպահանջ ավանդները (դրամով) 159.8 մլրդ դրամ են կազմել` նախորդ ամսվա վերջի 166.2 մլրդ դրամի դիմաց։

Ժամկետային ավանդների ծավալը հաշվետու ժամանակահատվածի վերջում ավելի քան 214.6 մլրդ դրամ է կազմել` ապրիլի վերջի 215.6 մլրդ դրամի դիմաց։ Ընդ որում, արտարժույթով ավանդների ծավալը շուրջ 656.5 մլրդ դրամ է կազմել` նախորդ ամսվա վերջի 640.1 մլրդ դրամի դիմաց։

Միաժամանակ փողի բազմարկիչը մայիսի վերջին 1,94 է կազմել՝ ապրիլի համեմատ նվազելով 0, 07 կետով։ (1 դոլարը 409,60 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև