Mon, 15 December
-1.9 C
Yerevan
USD: 381.77 RUB: 4.78 EUR: 447.70 GEL: 141.54 GBP: 510.66

Արարատբանկը հայտարարել է 400 մլն դրամ ծավալով դրամային արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման մասին

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /ԱՌԿԱ/. Արարատբանկն ուրբաթ հայտարարել է 400 մլն դրամ ծավալով դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի յոթերորդ թողարկման մասին։

Ինչպես նշեց բանկի գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը, դրամային պարտատոմսերի թողարկման մասին որոշումն ընդունվել է` ելնելով շուկայում առկա պահանջարկից։

«Կթողարկվի 40 հազար պարտատոմս` 10 հազար դրամ անվանական արժեքով` տարեկան 13 տոկոս տոկոսադրույքով և 36 ամիս մարման ժամկետով։  Արժեկտրոնային վճարումները կանցկացվեն եռամսյակային կարգով»,– տեղեկացրեց նա։

Ըստ նրա, ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ կարող է պարտատոմսեր ձեռք բերել` դիմելով գլխամասային գրասենյակ կամ բանկի ցանկացած մասնաճյուղ։

«Արարատբանկ» ԲԲԸ-ն  «Հայկապբանկի» իրավահաջորդն է, հիմնադրվել է 1991թ.-ի սեպտեմբերի 20-ին:  Բանկի բաժնետերերի կազմի մեջ մտնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ 25 տոկոս մասնաբաժնով: Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 74,1 տոկոսը պատկանում է հիմնական բաժնետեր, խոշոր ձեռներեց, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին: – 0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում ներդրումային պրոդուկտների նկատմամբ պահանջարկը գերազանցում է առաջարկը․ Freedom Broker Armenia–ի տնօրեն

Նմանատիպ տեղաբաշխումներն անհրաժեշտ են հենց նրա համար, որպեսզի ներդրողներին հնարավորություններ ընձեռվեն

Բավրա

Ինչպես երկարաժամկետ ներդրումներ կատարել առանց սխալների. ինչ պետք է իմանա սկսնակ ներդրողը Հայաստանում

Հայաստանում ֆինանսական շուկաների նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է, և  աստիճանաբար ավելի շատ մարդիկ են մտածում, թե ինչպես կարելի է ձևավորել երկարաժամկետ կապիտալ

Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2025թ․–ի հուլիսի արդյունքում աճել է մոտ 1,8%–ով՝ մինչև 14,1 մլրդ դոլար

Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2025 թվականի հուլիսի 31-ի դրությամբ կազմել է 14,098.6 միլիոն դոլար՝ 2025 թվականի հունիսի 30-ի 13,852.1 միլիոն դոլարի համեմատ

Կրիպտոարժույթը Հայաստանում. խիստ օրենք և մեծ սպասումներ

Armenian Cryptocurrency Assets Forum–ի մասնակիցները քննարկել են Հայաստանում կրիպտոարժույթի ապագային վերաբերող հարցեր

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img