Արարատբանկը հայտարարել է 400 մլն դրամ ծավալով դրամային արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման մասին

28.06.2013 16:38
Արարատբանկը հայտարարել է 400 մլն դրամ ծավալով դրամային արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման մասին

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /ԱՌԿԱ/. Արարատբանկն ուրբաթ հայտարարել է 400 մլն դրամ ծավալով դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի յոթերորդ թողարկման մասին։

Ինչպես նշեց բանկի գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը, դրամային պարտատոմսերի թողարկման մասին որոշումն ընդունվել է` ելնելով շուկայում առկա պահանջարկից։

«Կթողարկվի 40 հազար պարտատոմս` 10 հազար դրամ անվանական արժեքով` տարեկան 13 տոկոս տոկոսադրույքով և 36 ամիս մարման ժամկետով։  Արժեկտրոնային վճարումները կանցկացվեն եռամսյակային կարգով»,– տեղեկացրեց նա։

Ըստ նրա, ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ կարող է պարտատոմսեր ձեռք բերել` դիմելով գլխամասային գրասենյակ կամ բանկի ցանկացած մասնաճյուղ։

«Արարատբանկ» ԲԲԸ-ն  «Հայկապբանկի» իրավահաջորդն է, հիմնադրվել է 1991թ.-ի սեպտեմբերի 20-ին:  Բանկի բաժնետերերի կազմի մեջ մտնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ 25 տոկոս մասնաբաժնով: Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 74,1 տոկոսը պատկանում է հիմնական բաժնետեր, խոշոր ձեռներեց, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին: – 0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև