Archives by Month:

Calendar:

  • Calendar

    June 2013
    M T W T F S S
     12
    3456789
    10111213141516
    17181920212223
    24252627282930
  • Archive for June, 2013

    Հայաստանն ընդգրկվել է աշխարհի ամենաարատավոր երկրների հնգյակում. հետազոտություն

    Thursday, June 27th, 2013

    Հայաստանը զբաղեցրել է չորրորդ տեղը աշխարհի ամենաարատավոր երկրների վարկանիշում, որը կազմվել է Bloomberg գործակալության վերլուծաբանների կողմից;

    Է.Նաբիուլինա. «ՌԴ ԿԲ–ն չի ծրագրում 2016թ.–ից դուրս գալ Սբերբանկի կապիտալից»

    Thursday, June 27th, 2013

    Ռուսաստանի Բանկը չի նախատեսում 2016թ.–ից դուրս գալ Սբերբանկի կապիտալից, Ռուսաստանի կառավարության նիստի ելույթի ընթացքում տեղեկացրել է ՌԴ ԿԲ ղեկավար Էլվիրա Նաբիուլինան։ Նա խնդրել է, որ բանկը հանեն սեփականաշնորհման ծրագրից, գրում է РБК–ն։

    Հայաստանը մասնակցել է ԶԵԱԲ–ի խորհրդի նիստին, որի ընթացքում հաստատվել է բանկի` 2013-2017 թվականների ռազմավարությունը

    Thursday, June 27th, 2013

    Զարգացման եվրասիական բանկը (ԶԵԱԲ) երեկ Մոսկվայում հաստատել է բանկի` 2013-2017 թվականների ռազմավարությունը։ Ինչպես հայտնում է ԶԵԱԲ–ի մամուլի ծառայությունը նիստին մասնակցել են ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սահակյանը, ինչպես նաև Ղազախստանի, Ղրղըզստանի ու Ռուսաստանի ֆինանսների նախարարներ Բոլատ Ժամիշևը, Օլգա Լավրովան և Անտոն Սիլուանովը։

    Դոլարը կրկին թանկացել է համաշխարհային արժույթների նկատմամբ

    Thursday, June 27th, 2013

    Չորեքշաբթի դոլարի փոխարժեքը համաշխարհային արժույթների մեծ մասի նկատմամբ կրկին բարձրացել է ԴՊՀ–ի կողմից շուկայի ակտիվների հետգնման ծավալները նվազեցնելու ֆոնին։ Ամերիկյան արժույթի փոխարժեքի դրական դինամիկան սահմանափակել է ԱՄՆ–ի վիճակագրությունը, վկայում են առուվաճառքների տվյալները։

    ԱԽՏ բորսաների ցուցիչները դրական դինամիկա են ցուցադրել ԱՄՆ ֆոնդային բորսաների աճի ֆոնին

    Thursday, June 27th, 2013

    Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները հունիսի 27-ի առուվաճառքները բացել են աճով` ԱՄՆ ֆոնդային բորսաների աճի ֆոնին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

    ԱՄՆ–ի ՀՆԱ–ի թույլ տվյալների պատճառով նավթային ֆյուչերսների գները նվազել են

    Wednesday, June 26th, 2013

    ԱՄՆ–ի ՀՆԱ–ի թույլ տվյալները չկարողացան օգնել Brent և Light Sweet նավթային ֆյուչերսների գներին, որոնք օրվա սկզբից հիմնականում նվազում էին։

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հունիսի 26–ին 410,29 դրամ է կազմել

    Wednesday, June 26th, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական արժեքը հունիսի 26-ի արդյունքներով, հունիսի 25–ի ցուցանիշի համեմատ, կրճատվել է 0,41 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 410,29 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հունիսի 26–ին 410,00 դրամ է կազմել

    Wednesday, June 26th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հունիսի 26-ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 410,00 դրամ է կազմել:

    «Ամերիա» ՓԲԸ–ն ներկայացրել է «Դատարանների մոնիթորինգի ծառայություններ» ծրագրի արդյունքները

    Wednesday, June 26th, 2013

    «Ամերիա» ՓԲԸ–ն Ծաղկաձորում կազմակերպված սեմինարի ընթացքում ներկայացրել է «Դատարանների դիտարկման ծառայություններ» ծրագրի արդյունքները, որը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից և իրականացվում ՀՀ արդարադատության նախարարությանն առընթեր Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակի պատվերով։

    ՀՀ ԿԲ վճարային համակարգի միջոցով իրականացված վճարումների միջին օրական ծավալն առաջին եռամսյակում աճել է 20%–ով` հասնելով 112,6 մլրդ դրամի

    Wednesday, June 26th, 2013

    Հայաստանի Կենտրոնական բանկի վճարային համակարգի միջոցով իրականացված վճարումների միջին օրական ծավալը 2013թ.–ի առաջին եռամսյակում կազմել է 112,6 մլրդ դրամ` 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 20 տոկոսով, նշված է «Հայաստանի Կենտրոնական բանկի բանբերում»։