Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $93,5 մլն

01.07.2013 11:49
Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $93,5 մլն

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հունիսի 24-28-ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $93,5 մլն՝ մեկ դոլարի դիմաց 409,57 դրամ միջին կշռված փոխարժեքով, հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից:

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք է բերվել  շուրջ  6,9 մլն եվրո և ավելի քան 761,9 մլն ռուբլի` 1 եվրոյի դիմաց 534,52 դրամ և 1 ռուբլու դիմաց 12,40 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 99,1 մլն դոլար, շուրջ 14,9 մլն եվրո և շուրջ 123,4 մլն ռուբլի՝ 1 դոլարի դիմաց 411,17 5 դրամ, 1 եվրոյի դիմաց 537,97 դրամ, ռուբլու դիմաց՝ 12,59 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Բացի այդ, 2013թ.–ի հունիսի 17 –23-ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 33,3 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 40,3 մլն դոլար: ($1–ը 409,90 դրամ է):–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև