«Անելիք» դրամական փոխադրումների համակարգն իջեցրել է սակագները

01.07.2013 11:58
«Անելիք» դրամական փոխադրումների  համակարգն իջեցրել է սակագները

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Անելիք» դրամական փոխադրումների համակարգով  փոխանցումները հուլիսի 1-ից կիրականացվեն առավել մատչելի սակագներով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։

Ինչպես նշված է հաղորդագրությունում, իջեցվել են սակագները գրեթե բոլոր ուղղություններով և արժույթներով փոխանցումներում:

««Անելիք»  համակարգի «SUPER» տարբերակով դրամական փոխանցումները, որոնք գործում են սկսած 3000 ԱՄՆ դոլար, 1000 Եվրո և 90,000 ռուսական ռուբլի և ավել գումարից, կիրականացվեն 0,7-ից մինչև 0,9% սակագնով` կախված գումարի չափից»,- նշված է հաղորդագրությունում:

Դեպի ԱՊՀ երկրներ, Մերձբալթյան հանրապետություններ, Վրաստան և հակառակ ուղղությամբ իրականացվող դրամական փոխադրումների դեպքում մինչև 90,000 ռուսական ռուբլով փոխանցումները կիրականացվեն 1,3% սակագնով, իսկ մինչև 3000 ԱՄՆ դոլար, 1000 Եվրո փոխանցման դեպքում կգանձվի 1,8% միջնորդավճար:

Դեպի հեռավոր արտերկիր ուղղությամբ արտարժույթով իրականացվող դրամական փոխադրումների սակագինը կազմում է 3%:

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին, իսկ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 գլխավոր արտոնագիր։ Բանկի բաժնետերերն են լիբանանյան CreditBank–ը 89.95 տոկոս բաժնեմասով և բանկի վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը` 10.05 տոկոս բաժնեմասով։ --0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև